• Latest news

Եվս երկու նոր դեպք. ԱՄՆ-ում երեխաներին կաթվածահարում է պոլիոմիելիտին նման հազվագյուտ հիվանդությունը

12 հոկտեմբերի, 2018  21:02

ԱՄՆ-ում գրանցվել է տարօրինակ եւ հազվագյուտ հիվանդության մի քանի դեպք, որը նման է պոլիոմիելիտին եւ վարակված երեխաներին կաթվածահարում է: Այս ինֆեկցիոն հիվանդության երկու նոր դեպք է գրացվել բոլորովին վերջերս Չիկագոյում. հիվանդությունը կոչվում է acute flaccid mуelitis (AFM): Վերջին շաբաթներին այս հիվանդության եւս 6 դեպք է գրանցվել Մինեսոտայում:

Վերջին տեղեկություններով՝ այս տարի ԱՄՆ 16 նահանգներում գրանցվել է AFM ոչ պակաս 38 դեպք:

Հիվանդությունն ախտահարում է հիմնականում երեխաներին. այս տարի հիվանդացած բոլոր երեխաները 10 տարեկանից փոքր են: Հիվանդությունն ախտահարում է նյարդային համակարգը, թուլացնում մկանները, հաճախ կաթված է առաջացնում, իսկ որոշ դեպքերում կարող է մահվան ելքով ավարտվել: Հիվանդության ախտանշանները նման են պոլիոմիելիտին, սակայն ի տարբերություն վերջինի՝ AFM-ի դեմ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի: Հետաքրքիր է, որ պարբերաբար գրանցվում են այս հիվանդության բռնկումներ, որոնք այնուհետեւ մի քանի տարով հանդարտվում են:

Վերջերս վարակված հիվանդներից մեկը՝ 2 տարեկան Ջուլյա Փեյնն է Չիկագոյից: Սկզբում նրա մոտ եղել են սովորական մրսածությանը նման ախտանիշներ, սակայն հետո նա դժվարացել է պարանոցն ուղիղ պահել, եւ ծնողները որոշել են նրան բժշկի մոտ տանել: Մի շարք հետազոտություններից հետո նրա մոտ AFM է ախտորոշվել:

Այժմ աղջկա մոտ մասնակի կաթված է. նա հոսպիտալացվել է Lurie Children's Hospital հիվանդանոց: Նա շնչում է արհեստական շնչառության սարքի օգնությամբ եւ սնվում խողովակի միջոցով. նա ինքնուրույն չի կարողանում կուլ տալ ուտելիքը: Սակայն բժիշկները վստահ են, որ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի եւ շուտով կկարողանան նրան դուրս գրել ու ուղարկել վերականգնողական կենտրոն, որտեղ նա նորից կսովորի քայլել:

Նույն կլինիկայում նույն ախտորոշմամբ պառկած է եւս մեկ հիվանդ՝ 8-ամյա աղջիկ, որի անունը չի նշվում: Նա նույնպես մասնակի կաթված եւ մեկ թոքի մասնակի կոլապս ունի:

Մասնագետների խոսքով՝ այս հիվանդությունից հետո շատ երեխաներ ոչ միայն ողջ են մնում, այլեւ լիովին վերականգնվում են: Այդ երեխաներից մեկը Թեխասից 5-ամյա Էլիզաբեթ Սթորին է:

Նրա ծնողները պատմել են, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ ակտիվ աղջիկը միանգամից դարձել է անտարբեր եւ թույլ: Երբ նրանք գնացել են ընտանեկան բժշկի՝ Դիանա Առնոյի մոտ, աղջիկը հազիվ էր քայլում, չէր կարողանում նստել եւ վեր կենալ, համարյա չէր կարողանում աջ ձեռքը շարժել: Բժիշկ Առնոն նախկինում երբեք չէր տեսել AFM-ով հիվանդների, այլ միայն բժշկական ամսագրերում էր կարդացել այդ մասին:

Երեխան 28 օր անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ նրան խողովակի միջոցով են կերակրել, իսկ կողքին պատրաստ դրված է եղել արհեստական շնչառության սարքը. այն դեպքում, եթե նա դադարի ինքնուրույն շնչել:

Աղջիկը դանդաղ, բայց հաստատուն քայլերով ապաքինվել է: Իր 5-ամյակը նա նշել է հիվանդանոցում, բայց 2 օրից նրան դուրս են գրել: Մի քանի շաբաթ նա հաշմանդամի սայլակով է շարժվել, բայց հետո սկսել է քայլել եւ անգամ վազել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել