• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում անցկացվել է բաց դռների օր՝ կրծքագեղձի հետազոտության համար

17 հոկտեմբերի, 2018  22:16

«Էրեբունի» բժշկական կենտրոնի աջակցությամբ եւ «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության նախաձեռնությամբ 34 կին անվճար հետազոտվել է: Խորհրդատվության արդյուքնում կանանցից 22-ն անցել է մամոգրաֆիկ, իսկ 12-ը՝ սոնոգրաֆիկ հետազոտություն:

Հոկտեմբեր ամիսն աշխարհում հայտարարված է կրծքագեղձի դեմ պայքարի ամիս: Իսկ քաղցկեղը վաղ փուլում ախտորոշելու համար անհրաժեշտ է տարվա մեջ մեկ անգամ կատարել կրծքագեղձի հետազոտություն: Այս սկզբունքից ելնելով՝ Էրեբունի ԲԿ-ն պարբերաբար կազմակերպում է բաց դռների օրեր:

Այս անգամ անվճար հետազոտություններն անցկացրել են մամմոլոգիայի եւ ուռուքաբանության բաժանմունքների մասնագետները՝ մամմոլոգիայի բաժանմունքի վարիչ Ներսես Բերբերյանի եւ ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Հայկուհի Գյոկչյանի ղեկավարությամբ:

Անվճար հետազոտության կարիք ունեցող կանանց թիվն ավելի շատ է: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ «Էրեբունի» ԲԿ-ում հոկտեմբերի վերջին նախատեսված է եւս մեկ բաց դռների օր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել