• Latest news

Պարզվում է՝ մարզիկները հոր դերի լավագույն թեկնածուներն են

25 հոկտեմբերի, 2018  13:46

Պարզվում է՝ սպորտի սիրահարները հոր դերի լավագույն թեկնածուներն են: Սպորտով զբաղվելը դրական է ազդում ապագա երեխաների առողջության վրա, հայտնում է Diabetes ամսագիրը:

Ամերիկացի գիտնականներն իրենց եզրակացությունները կատարել են կրծողների մասնակցությամբ անցկացված հետազոտությունների հիման վրա: Փորձերի համար ընտրվել են առողջ արու մկներ, որոնցից կեսին կերակրել են յուղոտ սննդակարգով, ինչը նպաստել է ճարպակալման, մետաբոլիզմի խնդիրների եւ դիաբետի առաջացմանը: Գեր եւ բարեկազմ առանձնյակներին եւս երկու խմբի բաժանելով՝ գիտնականները ստիպել են նրանցից երկուսին պարբերաբար անիվը պտտել եւ այլ վարժություններ կատարել, իսկ մնացյալը վարել են քիչ շարժունակ կենսակերպ:

Կենսաբաններն այնուհետեւ բոլոր փորձակենդանիներին խաչասերել են առողջ էգերի հետ եւ ստուգել, թե սննդակարգն ու ծանրաբեռնվածություններն ինչպես են ազդել սերունդի վրա: Պարզվել է, որ բոլոր չորս խմբերի մկների սերունդների մոտ տարբերվել են մետաբոլիզմի բնույթը, ֆիզիկական ակտիվության մակարդակը եւ այլ ցուցանիշները:

Այսպես՝ այն մկնիկները, որոնց հայրերը նստակյաց կենսակերպ են վարել, զգալիորեն ավելի հաճախ են արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ ունեցել եւ ավելի արագ են դիաբետիկ դարձել, քան այն արուների սերունդը, որոնք ֆիզիկական վարժություններ են կատարել: Սա հատուկ էր ինչպես յուղոտ, այնպես էլ սովորական սննդակարգով կերակրված  կրծողներին:

Գիտնականներին առայժմ չի հաջողվել հասկանալ նման օրինաչափության ամբողջ մեխանիզմը, սակայն նրանք համոզված են, որ այս տվյալները կօգնեն մարդկությանը պաշտպանել ճարպակալման համաճարակից եւ արագացնել ավելորդ քաշի դեմ դեղամիջոցների ստեղծումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է