Շատ կարծիքներ եւ թյուր պատկերացնումներ կան գրիպի եւ մրսածության մասին։ Որն է դրանցից փաստ, իսկ որը՝ առասպել, մեկնաբանում է Fox New-ին բժիշկ Ջենիֆեր Քոլինզը Նյու Յորքից։
Գրիպի ժամանակ չի կարելի մարմնամարզություն անել - առասպել
Եթե դադարեք ձեր մարզումները, հիվանդությունն ավելի կձգձգվի: «Թեթեւ եւ չափավոր վարժությունները կբարձրացնեն ձեր իմունային համակարգի աշխատունակությունը», - ասում է Քոլինզը: Նա խորհուրդ է տալիս օրգանիզմի գերլարվածությունը կանխարգելելու համար 75-80%-ով կրճատել մարզումները:
Եվ նաեւ մաքրել մարզասարքերը մարզվելուց առաջ եւ հետո:
Հավի ապուրը պայքարում է մրսածության դեմ - փաստ
Զարմանալի չէ, որ մարդիկ հիվանդ ժամանակ մայրիկին են կանչում: Նրա պատրաստած հավի ապուրը անպատճառ կօգնի: Ըստ Chest ասմագրում հրապարակված հետազոտության, հավի ապուրն արյան մեջ ընկճում է որոշ սպիտակ բջիջների շարժումը, ինչն էլ ճնշում է մրսածության ախտանշանները: Ավելին, հավի ապուրի սովորական բաղադրիչները՝ գազարը, սոխը, սխտորը, նեխուրը հարուստ են A, D վիտամիններով, մագնեզիումով, ֆոսֆորով եւ կալիումով, ինչը ստիպում է իմունային համակարգին ամբողջ ուժով աշխատել:
Հարբուխ կարելի է ձեռք բերել սառը եղանակին - առասպել
Սառը եղանակը հարբուխ չի առաջացնում, այն առաջացնում է վիրուսը: Այնպես է ստացվել, որ ռինովիրուսը ԱՄՆ-ում գերակշռում է ձմեռային ամիսներին, հիմնականում այլ երկրներից մեծ ներգաղթի պատճառով
Իրականում, հարբուխը ավելի շատ ախտահարում է փակ տարածություններում, որտեղ առկա է մարդկանց (եւ նրանց բացիլների) մեծ քանակի կուտակում փոքր տարածքում:
Կաթնամթերքն ուժեղացնում է ախտանշանները - գրեթե ճիշտ է
Քթի փակվածությունը ձեզ սիտպում է բերանով շնչել, ինչի հետեւանքով կոկորդը դառնում է կարմիր եւ գրգռված: Հեղուկը ճնշում է գրգռվածությունը, բայց կաթը խիտ է եւ պատում է կոկորդն ու ավելի ճնշում այն: Դա չի նշանակում, որ պետք է խուսափել կաթնամթերքից: Դուք կարող եք ուտել ձեր յոգուրտը, պանիրը եւ նաեւ կաթ խմել, ուղղակի այդ ամենից հետո ջուր կամ հյութ խմեք:
Գրիպի դեմ պատվաստումը գրիպ է առաջացնում - առասպել
Դուք վերջապես որոշում եք եւ գնում պատվաստվելու գրիպի դեմ, իսկ հաջորդ օրն արդեն ջերմությունով պառկա՞ծ եք անկողնում: Զուգադիպությու՞ն է: Ավելի շուտ, այ՛ո: Գրիպի վիրուսը ձեզ վարակում է ախտանշանների առաջացումից 48 ժամ առաջ, այնպես որ, եթե այդ նույն ժամանակահատվածում դուք վարակվել եք գրիպի վիրուսով, ապա կարող է թվալ, որ պատվաստումն է առաջացրել գրիպը, մինչդեռ դուք ամեն դեպքում կհիվանդանայիք:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր