Բուսակերությունն ու վեգանությունը կարող են սակավարյունության զարգացման հանգեցնել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց դիետոլոգ Հասմիկ Աբովյանը:
Նրա խոսքով բուսակերությունը կարող է ընդունելի լինել միայն այն դեպքում, եթե մարդը չի հրաժարվում ձուկ, ծովամթերքներ, կաթնամթերք եւ ձու օգտագործելուց: Սակայն անգամ այդ դեպքում բուսական սննդի սիրահարներն ապահովագրված չեն լուրջ առողջական խնդիրներից:
«Վեգանների եւ բուսակերների մոտ պարտադիր կարգով սակավարյունություն կզարգանա, հատկապես կանանց դեպքում (դաշտանի ժամանակ արյան կորստի պատճառով):
Կենդանական սննդից հրաժարվելու բացասական հետեւանքները արյան մեջ հեմոգլոբինի նվազեցումն է, երկաթի եւ В12-ի պակասը, այս բոլոր բաղադրիչները մենք ստանում ենք միայն կարմիր մսից: Բանն այն է, որ մեր օրգանիզմը յուրացնում է միայն հեմոյան երկաթը, դրա համար կարմիր միսը մեզ անհրաժեշտ է երկաթի եւ հեմոգլոբինի նորմալ մակարդակը պահելու համար», - նշեց փորձագետը:
Բուսական սննդում երկաթը յուրացնելու համար բուսական ծագում ունեցող մթերքների օգտագործումը պետք է ուղեկցվի մեծ քանակությամբ վիտամին С պարունկաող սննդի օգտագործման հետ:
Դա բուլղարական պղպեղն է, ցիտրուսները, սեւ հաղարջը:
«Այսպես, թե այնպես, վեգանները եւ բուսակերները պետք է լրացուցիչ արհեստական վիտամիններ եւ հանքանյութեր ընդունեն», - նկատեց Աբովյանը:
«Մեր աղեստամոքսային տրակտը կառուցված է ինչպես գիշատիչինը, այսինքն մենք պետք է միս եւ կենդանական ծագման մթերքներ ուտենք: Առավել եւս, որ ժամանակակից բժշկությունն ապացուցել է մեր օրգանիզմի համար կենդանական ճարպի անհրաժեշտությունը: 20-րդ դարում կենդանական ճարպերին եւ խոլեստերինին հայտարարված պատերազմը աղետալի հետեւանքների հանգեցրեց. ճարպակալման համաճարակի», - ընդգծեց դիետոլոգը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր