• Latest news

Ի՞նչ կապ կա լամաների եւ գրիպի բուժման միջեւ

8 նոյեմբերի, 2018  20:24

Լամաների օրգանիզմում հակամարմիններ կան, որոնք կարող են դրվել գրիպի բոլոր շտամների դեմ արդյունավետ դեղերի հիմքում: Այսպիսի անսպասելի հայտարարությամբ են հանդես եկել Սքրիփսի ինստիտուտի գիտնականները:

Գրիպի բուժումը եւ նույնիսկ դրա դեմ պատվաստումն այդքան բարդ են, քանի որ գրիպի վիրուսը մշտապես փոփոխվում է, ինչը նրան թույլ է տալիս հաջողությամբ խուսափել իմունային համակարգի հարձակումներից:

Մասնագետներից շատերն այսօր աշխատում են գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութի կամ դեղի ստեղծման ուղղությամբ: Սքրիփսի ինստիտուտի գիտնականները որոշել են իրենց հետազոտություններում կիրառել կենդանիների հակամարմինները: Այդ հակամարմինները միանում են գրիպի վիրուսի մակերեւույթին գտնվող սպիտակուցներին: Մարդկային հակամարմինները հարձակվում են այդ սպիտակուցների միայն ծայրերի վրա, բայց վիրուսի այս հատվածները սրընթաց ձեւափոխվում են: Լամաների հակամարմիններն իրենց չափերն օգտագործում են որպես առավելություն. դրանք խորն են թափանցում եւ ներսից հարձակվում վիրուսի այն հատվածների վրա, որոնք չեն կարող փոխվել:

Գիտնականները հետազոտության ժամանակ լամաներին վարակել են գրիպի վիրուսի տարբեր տեսակներով՝ իմունային պատասխան առաջացնելու համար: Այնուհետեւ կենդանիներից արյուն է վերցվել՝       առավել հզոր հակամարմիններն առանձնացնելու համար, որոնք կարող են միաժամանակ հարձակվել գրիպի տարբեր շտամների վրա: Արդյունքում գիտնականներն առանձնացրել են 4 հակամարմին, որոնց հիման վրա ստեղծել են իրենց սինթետիկ հակամարմինը:

Այն արդեն ստուգել են մկների վրա, որոնց ներարկել էին գրիպի մահացու չափաքանակներ: Հակամարմինը 60 վիրուսից միայն մեկը չի կարողացել չեզոքացնել, որը, բարեբախտաբար, մարդկանց չի վարակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել