• Latest news

Նաբոկովը փսորիազի պատճառով ինքնասպանության մտքերով էր տառապում. ֆրանսիացի գիտնականներ

9 նոյեմբերի, 2018  12:38

Հայտնի գրող Վլադիմիր Նաբոկովը փսորիազի պատճառով ինքնասպանության մտքերով էր տառապում: Այսպիսի եզրակացության են հանգել ֆրանսիացի գիտնականները, հայտնում է The Daily Mail-ը:

Նաբոկովը կնոջը՝ Վերային 1923-ից 1977 (նրա մահվան տարեթիվն է) թվականներն ընկած ժամանակահատվածում գրած նամակներում հիշատակել է ցավի եւ քորի մասին: 1937 թվականին նա խոստովանել է, որ փսորիզի պատճառով հասել է ինքնասպանություն գործելու սահմանին եւ խելագարվում է:

Hôpitaux de Paris-ից հետազոտողներն ուսումնասիրել են Նաբոկովի նամակները եւ եկել այն եզրակացության, որ գրողը տառապել է փսորիազի ծանր ձեւով: Այս փաստն անդրադարձել է նրա հոգեկան առողջության վրա: Մասնավորապես՝ նրա մոտ անքնություն է առաջացել եւ մաշկի ուժեղ քորի պատճառով տրամադրությունը վատթարացել է:

Փորձագետները նշում են, որ անցած տարիների ընթացքում բժշկությունը փսորիազի բուժման մեջ զգալի առաջընթաց է գրանցել, եւ այսօրվա դրությամբ ուշադրություն է հատկացվում նաեւ հիվանդների հոգեբանական աջակցությանը:

Առավել վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ փսորիազով մարդկանց 10-ից մինչեւ 58 տոկոսը դեպրեսիային է հակված, եւս 2,5-ից մինչեւ 7,2 տոկոսն ինքնասպանության մտքերով է համակված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել