• Latest news

Որքանո՞վ են անվնաս Ձեր խոհանոցային պարագաները

1 հունիսի, 2014  12:44

Սպասքի որոշ տեսակներ կարող են թունավոր գոլորշիներ եւ քիմիական նյութեր արտազատել սննդի մեջ։ Ժամանակի ընթացքում այս օտար նյութերը կարող են կուտակվել Ձեր օրգանիզմում եւ վնասել Ձեր առողջությանը։

Որակավորված դիետոլոգ Կերի Գլասմանը Նյու Յորքից ասել է, որ կան անվտանգ այլընտրանքներ։ «Կարեւորն այն է, որ մարդիկ հասկանան ռիսկի գործոնները»,-ասել է նա FoxNews.com-ին տված հարցազրույցում։

Կաթսաներ ու թավաներ

Չկպչող թավաները բավականին տարածված են ԱՄՆ-ում. դրանք հեշտ եւ հարմար են օգտագործելու եւ լվանալու համար, եւ մակերեսին ձեթ քսելու կարիք չկա։ Բայց շատերը անգամ գլխի էլ չեն ընկնում դրանց թունավոր ծածկույթի մասին, որը կազմում է չկպչող թավաների վերին շերտը։ Թեֆլոնը, որը նաեւ հայտնի է որպես ՊՏՖԷ, չկպչող թավաների հատուկ ծածկույթի ապրանքանիշի անվանումն է։ Երբ նման կաթսաները այրվում են, ՊՏՖԷ-ն երբեմն թունավոր գոլորշի է արտազատում, որոնք, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, կարող են հարբուխի նման նախանշաններ առաջացնել մարդկանց մոտ եւ անգամ ճակատագրական լինել թռչունների համար։

Չկպչող թավաները պարունակում են նաեւ քիմիական այլ նյութեր, որոնք կարող են անմիջապես անցնել սննդի մեջ։  Պերֆլյուրոօկտանային թթուն ՊՖՕԹ, որը օգտագործվում է թեֆլոն արտադրելիս, շատ մասնագետների կողմից քննադատության է արժանացել իր քաղցկեղածին հատկությունների համար։ Բացի այդ, որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ քիմիական նյութերը ավելացնում են խոլեսետերինի բարձր մակարդակի, վահանաձեւ գեղձի հիվանդությունների եւ անպտղության առաջացման վտանգը։

«Թեպետ այս քիմիկատները շատ քիչ քանակությամբ են օգտագործվում չկպչող թավաների վերին մակերեւույթում, նրանք, միեւնույն է, մնում են մեր օրգանզիմում։ Բայց պետք չէ խուճապի մատնվել. դրանք ընդամենը քիմիական նյութերի փոքրիկ մասնիկներ են։ Բայց ինչու՞ չօգտագործել ավելի առողջարար եւ անվտանգ կաթսաներ»,-ասել է Գլասմանը։

 Անվտանգ տարբերակ է թուջը

Թուջե սպասքը համարվում է հնաոճ, բայց սննդի պատրաստման համար անվտանգ, նախընտրելի մի տարբերակ։

«Թուջե սպասքի մեջ ոչ մի քիմիական նյութ չկա, եւ այն, ինչը կարող է հայտնվել Ձեր ուտեստի մեջ, երկաթն է, ինչն անգամ օգտակար է»,-ասել է Գլասմանը։

 «Հրաշալի ընտրություն կլինեն Le Creuset ապրանքանիշի արտադրանքները։ Այս ֆրանսիական ընկերությունը թուջե թավաներ է արտադրում 1925 թ-ից եւ հպարտանում է իր բարձր արտադրողականությամբ եւ կայուն որակով։

Անվտանգ մեկ այլ տարբերակ՝ չժանգոտվող պողպատ

Այս սպասքը ստացել է իր անվանումը կորոզիային դիմակայելու իր հատկությամբ։ Չժանգոտվող պողպատից պատրաստված թավաների վերին մակերեւույթը չի շերտազատվում, այդ պատճառով մետաղի մասնիկները չեն ընկնում սննդի մեջ եւ չեն աղտոտում այն, ինչը կատարվում է չկպչող թավաների դեպքում։ Չժանգոտվող պողպատը ածխածնի, քրոմի, նիկելի եւ մանգանի համադրությունն է։

Սննդային պլաստմասե տարաները

Սննդի պլաստիկ տարաները շատ հարմար են մթերքներ տեղափոխելու համար, եթե չգիտեք դրանց վնասակարության եւ վտանգի մասին։

Պլաստմասը պարունակում է այնպիսի նյութեր, ինչպիսք են բիսֆենոլ A (ԲՖԱ), պոլիվինիլքլորիդային (ՊՎՔ) եւ ֆտալատներ, որոնք կարող են ընկնել  սննդի մեջ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ ԲՖԱ-ն մեծապես կապված է քաղցկեղի, ուղեղի եւ սրտի հիվանդությունների առաջացման վտանգի հետ։ Այդ պատճառով ավելի լավ է հեռացնել պլաստմասե սպասքը Ձեր խոհանոցից, իսկ եթե շարունակում եք պլաստիկ տարաները օգտագործել, ապա ոչ մի դեպքում այն չդնեք միկրոալիքային վառարանի մեջ, զգուշացրել է նա։

Նաեւ խուսափեք դրանց մեջ թթու, յուղալի եւ աղի մթերքներ պահելուց, քանի որ  կարող են քիմիկատներ անջատվել։

Անվնաս տարբերակ՝ ապակե սպասք

Ապակե տարաները համարվում են անվնաս, քանի որ սննդի մեջ քիմիկատներ չեն արտազատում, եւ դրանք կարելի է առանց երկմտելու դնել միկրոալիքային վառարանի մեջ։

Tribest ընկերության GlasLife-ն այն հիանալի ապրանքանիշներից մեկն է, որն անվնաս է եւ մատչելի։ Այս սպասքը կարելի է օգտագործել եւ սննդի պատրաստման ու պահպանման եւ անգամ երկրորդ անգամ սնունդը տաքացնելու համար։

Խոհանոցային տախտակներ

Գիտնականները դեռեւս վիճում են, թե ո՞ր խոհանոցային տախտակներն են ավելի լավը, բայց մի բան փաստ է՝ ոչ պլաստմասե տախտակները։ Պլաստմասե վերին շերտ ունեցող տախտակների վրա մթերքը կտրատելուց հետո առաջանում են ճաքեր եւ ճեղքեր, որոնք մանրէների կուտակման համար հիանալի վայր են։

«Մարդիկ կարծում են, որ պլաստմասե ծածկույթից մանրէները ավելի հեշտ են լվացվում եւ հեռացվում, բայց աղիքային ցուպիկը եւ սալմոնելան կպչում են հենց պլաստմասե ծածկույթին»,-ասել է Գլասմանը։

Անվնաս տարբերակ՝ փայտ կամ հդկեղեգ

Փայտյա ամենալավ տախտակները պատրաստվում են հնդկեղեգից (բամբուկ), բայց յուրաքանչյուր փայտե տախտակ ավելի նախընտրելի է, քան պլաստմասե տախտակները։

Totally Bamboo-ն հնդկեղեգից պատրաստված տախտակների հրաշալի մի ապրանքանիշ է։ Ընկերությունը օգտագործում է բարձր մակարդակի բնական հնդկեղեգ՝ առավելագույն անվտանգ խոհանոցային տախտակներ արտադրելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել