• Latest news

Հիվանդությունների օրացույց. Տարվա տարբեր եղանակներին ի՞նչ հիվանդություններով է հնարավոր վարակվել (ինֆոգրաֆիկա)

13 նոյեմբերի, 2018  12:30

Գրիպն ամենեւին միակ սեզոնային հիվանդությունը չէ. կան նվազագույնը եւս 30 հիվանդություններ, որոնցով վարակվելու հավանականությունը կախված է սեզոնից:

Օրինակ՝ ջրծաղիկով առավել հաճախ վարակվում են գարնանը, սեռական ինֆեկցիաներով, այդ թվում՝ սեռական օրգանների հերպեսով եւ սիֆիլիսով՝ ամռանը: Իսկ ահա աշնանը մարդկանցից շատերը, հատկապես երեխաները, որոնք ամառային արձակուրդներից հետո սկսում են դպրոց եւ մանկապարտեզ հաճախել, կարմրուկով են վարակվում:

Columbia Mailman School of Public Health-ից պրոֆեսոր Միկաելա Մարտինեզը վերլուծել է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ամերիկյան եւ եվրոպական կենտրոնների եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունը ու հիվանդությունների ցանկ ներկայացրել, որոնցով վարակվելու վտանգը կախված է սեզոնից: Նա իր հետազոտությունը հրապարակել է PLOS Pathogens ամսագրում:

Հարկ է նշել, որ ներկայացված են միջինացված տվյալներ, քանի որ յուրաքանչյուր կոնկրետ երկրում, կախված նրա կլիմիայական պայմաններից, հիվանդացությունը կարող է մյուսներից տարբերվել:

Եվ այսպես…

ԳԱՐՈՒՆ

  • Շագասի հիվանդություն
  • Ջրծաղիկ
  • Դիֆթերիա
  • Սեռական օրգանների հերպես
  • B հեպատիտ
  • Ռոտավիրուսային ինֆեկցիա
  • Սալմոնելա

ԱՄԱՌ

  • Բրուցելոզ
  • Շագասի հիվանդություն
  • Խոլերա
  • Դիֆթերիա
  • Սեռական օրգանների հերպես
  • Սուսանակ
  • B հեպատիտ
  • Լեգեոներների հիվանդություն
  • Լայմի հիվանդություն
  • Պոլիոմիելիտ
  • Կարմրախտ
  • Շիգելյոզ
  • Գոտեւորող որքին (հերպես)
  • Սիֆիլիս
  • Տուբերկուլյոզ
  • Կարկամախտ
  • Որովայնային տիֆ
  • Վիրուսային մենինգիտ
  • Վեյլի հիվանդություն
  • Արեւմտյան Նեղոսի վիրուս
  • Կապույտ հազ

ԱՇՈՒՆ

  • Սուսանակ
  • Կարմրուկ
  • Կապույտ հազ

ՁՄԵՌ

  • Բակտերիալ թոքաբորբ
  • Թռչնի գրիպ
  • Հեմոֆիլիայի ցուպիկ
  • Գրիպ
  • Ռոտավիրուսային
  • Կարմրախտ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել