• Latest news

Հղիության մինչեւ ո՞ր ժամկետում է կարելի աբորտ կատարել. մասնագետի մեկնաբանություն

13 նոյեմբերի, 2018  14:58

Հայաստանում վերջին տարիներին դիտվում է աբորտների թվի նվազում: Նոյեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը հայտնեց, որ մեկ աբորտին բաժին է ընկնում 6-7 երեխայի ծնունդ, մինչդեռ 90-ական թվականներին այս հարաբերակցությունը կազմել է 1:3:

Եթե 90-ական թվականներին ամեն տարվա կտրվածքով աբորտների թիվը հասնում էր մինչեւ 26 հազարի, ապա 2010 թվականին այս ցուցանիշը նվազել է մինչեւ 8500, իսկ 2015-ին, 2016-ին եւ 2017-ին՝ մինչեւ 6500-6000:

Ավագյանը տեղեկացրեց, որ աբորտը կատարվում է կնոջ ցանկությամբ՝ մինչեւ 12-շաբաթական հղիության ժամկետի դեպքում: Բացառություն է կազմում հղիության ընդհատումը բժշկական եւ սոցիալական ցուցումների առկայությամբ: Այս դեպքում հղիության ժամկետը կարող է հասնել մինչեւ 22 շաբաթի:

Հետազոտությունների համաձայն՝ Հայաստանում 2000 թվականին մեկ կնոջը բաժին է ընկել 2,6 աբորտ, իսկ 2015-ին՝ արդեն 0,6: «Այս ցուցանիշներն ավելի ցածր են, քան Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, բայց բարձր են որոշ եվրոպական երկրների համեմատությամբ»,- ասաց նա: Հայաստանում աբորտների թվի նվազման պատճառը, ըստ Ավագյանի, բնակչության տեղեկացվածությունն է ընտանիքի պլանավորման դեպքում հակաբեղմնավորման միջոցների կիրառման մասին:

Ավագյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ մշակված պետական միջոցառումների շնորհիվ հաջողվել է նվազեցնել սելեկտիվ աբորտների ցուցանիշը:

«Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում էր 115-116 տղա, ապա այսօր իրավիճակը մի փոքր կայունացել է, եւ 100 աղջկա դիմաց ծնվում է 110 տղա: Կատարյալ դեպքում տղաների թիվը պետք է կազմի 106»,- հայտնեց փորձագետը՝ հիշեցնելով, որ հանրապետությունում սելեկտիվ աբորտների արգելք է սահմանվել:

Փորձագետը նշեց նաեւ, որ ախոտորոշման ժամանակակից մեթոդների ներդրումը թույլ է տվել փաստացի կրկնակի կրճատել ինքնաբերական աբորտների (վիժումների) թիվը: Եթե 2013 թվականին գրանցվել է 4500 վիժում, ապա այսօր հաջողվել է այս ցուցանիշը նվազեցնել մինչեւ 2 հազար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել