• Latest news

Անքնությունը չի ազդում երկարակեցության վրա. հետազոտություն

17 նոյեմբերի, 2018  22:20

Անքնությունը չի ազդում երկարակեցության վրա եւ չի կարող վաղաժամ մահ առաջացնել: Այս անսպասելի եզրակացությանն են եկել Flinders համալսարանի գիտնականները, ովքեր իրենց հետազոտությունները հրապարակել են Sleep Medicine Reviews ամսագրում:

Նրանք վերլուծել են 17 ուսումնասիրությունների տվյալները, որոնք ուսումնասիրել են անքնության եւ վաղ մահվան միջեւ հնարավոր կապը եւ հանգել այն եզրակացության, որ թեեւ անքնությունը կապված է տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկի հետ, այն չի առաջացնում վաղաժամ մահվան հավանականություն:

Բազմաթիվ հետազոտությունների ընթացքում նկատվել է, որ անքնությունը բացասական ազդեցություն ունի առողջության վրա: Նրանց մոտ, ովքեր բավարար չափով չեն քնում, սթրեսի հորմոնների մակարդակը եւ արյան ճնշումը բարձրանում են: Միեւնույն ժամանակ սրտի ռիթմը խանգարվում է եւ իմունային համակարգի աշխատանքը խափանվում է, որի արդյունքում նյարդայնություն է զարգանում, եւ մարդը ավելի խոցելի է դարձել վարակիչ հիվանդությունների նկատմամբ:

Սակայն հետազոտողները կարծում են, որ շատ դեպքերում անքնությունից վնասը հնարավոր է վերականգնել: Բավական է կարողանալ 7-9 ժամ քնել: Գիտնականների կարծիքով, նույնիսկ պատմության մեջ հայտնի անքնությամբ խոշտանգումները մահվան չեն հանգեցրել, չնայած մարդկանց վերապրած տառապանքներին:

Գիտնականները նշում են, որ կենդանիներին  քնից զրկելու հետ կապված նման փորձերը լրացուցիչ ապացուցում են, որ անքնությունը որպես այդպիսին չի ազդում երկարակեցության վրա: Մյուս կողմից, չնայած անքնությունը ինքնին մահացու չէ, պատճառները, որոնք առաջացնում են անքնություն, երբեմն կարող են սպանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել