• Latest news

Սուրճի եւ թեյի հանդեպ սերը ծրագրավորված է գենային մակարդակում

17 նոյեմբերի, 2018  16:43

Գիտնականներին հաջողվել է հետաքրքիր հայտնագործություն կատարել. պարզվում է՝ մարդու համային նախապատվությունները ծրագրավորված են գենային մակարդակում:

Scientific Reports-ը հայտնում է, որ հետազոտության արդյունքում գիտնականները հետաքրքիր եզրահանգման են եկել: Պարզվել է, որ մարդը որքան զգայուն է կոֆեինի դառը համի հանդեպ, այնքան առույգացնող ըմպելիքը շատ է գործածում: Իսկ զգայունությունն, իր հերթին, պայմանավորված է գեներով:

UK Biobank-ի տվյալներն օգտագործելով՝ հետազոտողների միջազգային խումբն ուսումնասիրել է Մեծ Բրիտանիայում բնակվող ավելի քան 438 հազար մարդու գենետիկ տվյալները: Մասնագետներին հետաքրքրել է, թե նրանք օրական քանի գավաթ թեյ եւ սուրճ են խմել, ինչպես նաեւ թե ալկոհոլային ինչպիսի նախապատվություններ ունեն:

Դրանից բացի, գիտնականներն ուսումնասիրել են փորձարկվողների շրջանում դառը համային ռեցեպտորների գեների առկայությունը: Պարզվել է, որ այս գեների կրողները օրական խմում են 4 եւ ավելի գավաթ սուրճ, եւ գործնականում թեյի հանդեպ անտարբեր են: Ուշագրավ է, որ գենի յուրաքանչյուր լրացուցիչ պատճենը 20 տոկոսով մեծացնում է մեծ քանակությամբ սուրճի գործածման հավանականությունը:

Հետազոտության հեղինակները նշում են, որ այն մարդիկ, որոնք զգայուն են խինինի եւ պրոպիլտիոուրացիլի (PROP) հանդեպ, ավելի հաճախ են նախապատվություն տալիս թեյին եւ պատրաստ են այս ըմպելիքը խմել օրական 5 եւ ավելի անգամ: Ինչպես եւ նախորդ դեպքում, այս գեների յուրաքանչյուր պատճենը մեծացրել է թեյի հանդեպ սերը (9 տոկոսով խինինի դեպքում եւ 4 տոկոսով PROP-ի դեպքում):

Պարզվել է նաեւ, որ դառը պրոպիլտիոուրացիլի հանդեպ մեծ զգայունությունը մարդուն ալկոհոլի հանդեպ անտարբեր է դարձնում եւ հատկապես՝ կարմիր գինու հանդեպ:

Միաժամանակ, համընդհանուր հայտնի է, որ մարդկանց համային նախապատվությունները տարիքին զուգահեռ փոխվում են: Այս պրոցեսում գեների դերն առայժմ հայտնի չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել