• Latest news

Քիթն իսկապես մատնում է սուտը. հետազոտություն

21 նոյեմբերի, 2018  09:20

Պինոկիոյի եւ Բուրատինոյի մասին հեքիաթներն իրականությունից այնքան էլ հեռու չեն: Պարզվել է՝ քիթն իսկապես սուտը կարող է մատնել: Իհարկե, ինչպես պնդում են գիտնականները, պատճառը քթի երկարությունը չէ, այլ դրա ջերմաստիճանի նվազումը:

Գրանադայի համալսարանի մասնագետները հետաքրքիր փորձարկում են կատարել. նրանք կամավորներին առաջարկել են հեռախոսով խաբել իրենց մտերիմներին: Ջերմատեսանելիության սարքով դիտումը ցույց է տվել, որ խաբել փորձելիս քթի ջերմաստիճանը 1,2 աստիճանով նվազում է, իսկ ճակատը, հակառակը, գրեթե 1,5 աստիճանով տաքանում է:

Գիտնականները սա բացատրում են այն հանգամանքով, որ խաբել ստիպված մարդու ապրած հուզումը ջերմաստիճանային տատանումներ է առաջացնում: Դրանից բացի, սուտ հորինելիս ուժեղանում է մտավոր աշխատանքը, որի հետեւանքն էլ դառնում է ճակատի շրջանում ջերմաստիճանի բարձրացումը:

Ստացած արդյունքները հաստատվել են փորձարկումների 80 տոկոսով: Ստացվում է, որ այս անսովոր մեթոդը ստի դետեկտորից 10 տոկոսով ավելի ճշգրիտ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել