• Latest news

Կինն իր երկամյա որդու դոնորն է դարձել սրտի փոխպատվաստումից հետո (ֆոտո)

22 նոյեմբերի, 2018  16:15
Մինեսոթայից 23-ամյա Ակաշա Ջոզեֆսոնը դարձել է իր երկամյա որդու երիկամի դոնորը։

The Daily Mail–ը հայտնում է, որ Ջեյս Ջոզեֆսոնը ծնվել է սրտի ձախակողմյան հիպոպլազիայի համախտանիշով։ Այս համախտանիշը կազմում է սրտի բնածին շեղումների 2 տոկոսը։ Հիվանդության վերջնական բուժումը բազմափուլ  վիրաբուժական շտկումն է կամ սրտի փոխպատվաստումը։

Մինչեւ 7 ամսական դառնալը Ջեյսը ենթարկվել է սրտի երկու ծանր վիրահատությունների։ Սակայն երրորդ վիրահատության նախօրեին փոքրիկի մոտ գրանցվել է սրտի կանգ, եւ բժիշկները հայտնել են այս օրգանի փոխպատվաստման անհրաժեշտության մասին։

Երեխան իր նոր դոնորական սրտին սպասել է 146 օր։ Բայց վիրահատությունից հետո Ջեյսի մոտ բարդություն է զարգացել, որի հետեւանքով երիկամներն այլեւս չէին կարողանում ծանրաբեռնվածությունը հաղթահարել։ Երիկամների ֆունկցիայի խանգարումը սրտի փոխպատվաստման դեպքերում եզակի երեւույթ չէ, որոշ հիվանդներ հետագայում վերականգնվում են, իսկ ոմանց մոտ զարգանում է երիկամային անբավարարություն։

Փոքրիկը գրեթե 10 ամիս դիալիզ է ստացել։ Միաժամանակ, բժիշկները պարզել են, որ նրա մայրը  երիկամի դոնորի կատարյալ թեկնածու է։

Վիրահատությունը հաջող է անցել, եւ ընտանիքը նախատեսում է Ծննդյան տոները դիմավորել ամբողջ կազմով ոչ թե հիվանդանոցում, ինչպես եղել է մեկ տարի առաջ, այլ տանը։ «Ջեյսը հոյակապ, դրական տղա է եւ երբեք չի դադարում ժպտալ»,– ասել է Ակաշան։

Չնայած Ջեյսն ամբողջ կյանքում ստիպված կլինի իմունոդեպրեսանտներ ընդունել, մնացյալ դեպքերում նա կարող է լիարժեք կյանք վարել։

Source The Daily Mail

Photos Akasha Josephson

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել