• Latest news

Երեւանում 10-14 տարեկան երեխաների քանի՞ տոկոսն է արդեն ծխել փորձել

27 նոյեմբերի, 2018  13:18

2015 թվականին հարցված երեխաների 1,6 տոկոսը խոստովանել է, որ արդեն ծխել փորձել է: 2017-ին նման երեխաների թիվը 4,2 անգամ աճել է՝ մինչեւ 6,8 տոկոս: Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որը 2015-2017 թվականներին անցկացվել է Երեւանի 20 դպրոցներում:

Ընդ որում՝ ծխել փորձած երեխաների 93,3 տոկոսը նշել է, որ չի պատրաստվում ապագայում ծխելը շարունակել: 2015 թվականին հարցվածների միայն 84 տոկոսը չէր պատրաստվում ծխելը շարունակել:

Ինչպես լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը, մասնագետները հետազոտության ընթացքում հետեւել են 1085 երեխաների, որոնք հետազոտությունը սկսելիս միանգամայն առողջ էին: 2016-2017 թվականներին երեխաների այս խմբում գրանցվել է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների 23 դեպք. 8 երեխայի մոտ ճարպակալում է զարգացել (որը հետազոտության սկզբին չկար), 13-ի մոտ՝ կեցվածքի խնդիրներ, 1-ի՝ բրոնխիալ ասթմա եւ եւս մեկի մոտ քաշի պակաս:

Ռոմելա Աբովյանը շեշտեց, որ հետազոտության նպատակն էր պարզել, թե Երեւանում երեխաների շրջանում ոչ ինֆեկցիան հիվանդությունների ռիսկի գործոնը որքանով է տարածված: Նախատեսվում է ապագայում նման հետազոտություններ անցկացնել նաեւ Հայաստանի այլ քաղաքներում:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանն, իր հերթին, նշեց, որ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների զարգացման վտանգը, ինչպիսին են սիրտ-անոթային, օնկոլոգիական հիվանդությունները եւ դիաբետը, առաջանում եւ աճում են հատկապես մանկության տարիներին. եթե երեխան ոչ առողջ կենսակերպ է վարում, եթե ծխում է, սխալ է սնվում եւ քիչ է շարժվում, նշված հիվանդությունները 15-20 տարի հետո նրա մոտ կարող են զարգանալ:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ 2015 թվականի համեմատությամբ 2017 թվականին Երեւանում սկսել են գործածել մեծ քանակությամբ միրգ եւ բանջարեղեն (68,2 տոկոս ընդդեմ 60 տոկոսի), ավելի շատ տաք ճաշեր (30 տոկոսը տաք ճաշ է ուտում օրական նվազագույնը մեկ անգամ): Նրանց կյանքում ֆիզիկական ակտիվությունը նույնպես մեծացել է (69,6 տոկոս ընդդեմ 63,7 տոկոսի):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է