• Latest news

Կինը կարող էր մահանալ օրգանական տամպոն օգտագործելուց հետո

1 դեկտեմբերի, 2018  09:50

Օրգանական տամպոնի օգտագործումը 33-ամյա Քրիսթինա Մաքրիսի համար շրջվել է տոքսիկ շոկի համախտանիշի զարգացմամբ:

The Daily Mail հայտնում է, որ երիտասարդ կնոջ մոտ անսպասելի գլխապտույտ, գլխացավ, փսխում, ցան է առաջացել: Անշեղորեն վատթարացել են երակազարկի, ջերմության եւ արյան ճնշման ցուցանիշները:

Քրիսթինայի վիճակն այնքան ծանր էր, որ նրան նույնիսկ ոտքի անդամահատում էր սպառնում: Արդյունքում կինը ստիպված էր 2 ամիս հիվանդանոցում անցկացնել, ընդ որում՝ բուժման ընթացքում նա 20 կգ-ով նիհարել է:

Որքան էլ տարօրինակ է, բայց բոլոր դժբախտությունների պատճառը սովորական օրգանական տամպոնն էր: Քրիսթինան դրանով վնասել էր հեշտոցի պատը, ինչի հետեւանքով ինֆեկցիա էր անցել եւ տոքսիկ շոկի համախտանիշ զարգացել:

Բժիշկները նշում են, որ տոքսիկ շոկ կարող է զարգանալ նաեւ այն դեպքում, եթե տամպոնը հեշտոցում երկար մնա: Դրանից բացի, բացասական հետեւանքներ կարող է առաջացնել նաեւ մի ապրանքանիշի տամպոնից մյուսին անցնելը, քանի որ օրգանիզմը կարող է այն պատրաստելիս օգտագործված որեւէ կոնկրետ բաղադրիչ «չընդունել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել