• Latest news

Քաշի ավելացման վախի պատճառով կանայք հրաժարվում են կրծքի քաղցկեղի կանխարգելման դեղամիջոցից

4 դեկտեմբերի, 2018  21:33

Կրծքի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկային խմբի մեջ մտնող կանանց 80 տոկոսը ամենօրյա ռեժիմով այդ հիվանդության կանխարգելման համար նախատեսված դեղամիջոցը չեն ընդունում՝ վախենալով կողմնակի ազդեցությունից՝ ավելորդ քաշ ձեռք բերելուց, հոգնածությունից։ Այսպիսի եզրահանգման են եկել University of Leeds-ի գիտնականները։

Համարվում է, որ տամոկսիֆեն դեղամիջոցը կարող է օգնել կրծքի քաղցկեղի մի քանի տեսակների կանխման գործում։ Սակայն կանայք կարծում են, որ այն շատ կողմնակի ազդեցություններ կարող է ունենալ։ Այսպես, այն կարող է առհոսքի, դաշտանային խանգարումների, քաշի ավելացման, մազերի բարակեցման ու նույնիսկ ուժեղ հոգնածության հանգեցնել։ Տամոկսիֆենի  մյուս կողմնակի ազդեցություններից են հեշտոցի չորությունը, լիբիդոյի նվազումը, տեսողության խնդիրները, գլխացավերը, մկանային ցավերն ու սպազմերը, մաշկային ցանը եւ տրամադրության տատանումները։

Մեծ Բրիտանիայում ռիսկային խմբից 400 կանանց շրջանում  անցկացված հարցման համաձայն՝ միայն կանանց 15 տոկոսն է տամոկսիֆեն ընդունում կրծքի քաղցկեղի կանխարգելման համար։ Մյուսները չեն անում դա կողմնակի ազդեցությունների վախից։ Նրանց 72 տոկոսը վախենում է առողջության վրա տամոկսիֆենի երկարաժամկետ ազդեցությունից, 57 տոկոսն էլ վստահ է, որ դեղահաբերը տհաճ կողմնակի ազդեցություններ է առաջացնում։

Տամոկսիֆենը կրճատում է կանանց էստրոգեն հորմոնի արտադրությունը։ Դեպքերի մեծամասնության պարագայում ուռուցքներին հենց այդ հորմոնն է պետք աճի համար։ Սակայն հորմոնալ հավասարակշռության փոփոխությունը հաճախ է բերում տհաճ ախտանիշների։

Մասնագետների խոսքով՝ ամեն կին պետք է լավ մտորի՝ պատրաստ է սեփական կյանքը վտանգել միայն դեղամիջոցի կողմնակի ազդեցության վախի պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել