Չինաստանի Շանդուն նահանգից երեքամյա աղջիկը դարձել է կրծքագեղձի քաղցկեղով ամենաերիտասարդ հիվանդը:
Մայրը մի օր աղջկա հագուստին կարմիր բծեր է նկատել, հայտնում է AsiaOne պարբերականը: Մի քանի շաբաթ հետո ուշադիր մայրը երեխայի կրծքավանդակին կոշտացումներ է շոշափել:
Մասնագետը, ում նա դստերը ցույց է տվել, որոշել է, որ երեխայի մոտ սկսվել է վաղաժամ սեռական հասունացում: Բժիշկը որոշել է, որ երեխայի օրգանիզմում տեղի է ունեցել հորմոնալ խափանում, որն առաջացել է սննդային հավելումների հետեւանքով, որոնք, ինչպես նա հայտարարել է մորը, հարկավոր է բացառել երեխայի սննդակարգից:
Սակայն բժշկի եզրահանգումները մորը համոզիչ չեն թվացել, եւ նա որոշել է դստերը բուժզննման տանել այլ հիվանդանոցում: Այնտեղ բժիշկները ուռուցք են հայտնաբերել ձախ կրծքագեղձի շրջանում: Բիոպսիան ցույց է տվել, որ աղջկա մոտ կրծքագեղձի քաղցկեղի հազվագյուտ տարատեսակ է՝ սեկրետոր կարցինոմա:
Բժիշկներն աղջկան վիրահատել են եւ ուռուցքը հեռացրել: Նրանց խոսքով՝ աղջկա մոտ կրծքագեղձի քաղցկեղը վաղ են հայտնաբերել եւ սկսել բուժել վաղ փուլում, ուստի մեծ է հավանականությունը, որ նա կառողջանա, եւ նրա մոտ ամեն ինչ լավ կլինի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր