• Latest news

Մարդկանց գենետիկորեն մոդիֆիկացված խոզերի սրտեր կփոխպատվաստեն

7 դեկտեմբերի, 2018  21:10

Գիտնականները սրտի փոխպատվաստման վիրահատության նոր մեթոդ են առաջարկել: Nature ամսագրում միջազգային հետազոտողների խմբի գիտական հոդվածում նշվում է, որ ապագայում հնարավոր կլինի գենետիկորեն մոդիֆիկացված խոզերի սրտերը փոխպատվաստել:


Փորձերը կատարվել են բաբուինների վրա. փոխպատվաստումից հետո նրանք 195 օր են ապրել, որից հետո նրանց փորձի ավարտի կապակցությամբ թունավորելով սպանել են:

Նշվում է, որ գենային ինժեներիայի տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա նվազեցնել մարդու օրգանիզմից խոզի սրտի անջատման հավանականությունը:


Հաջող վիրահատության համար գիտնականներն առաջարկում են մինչեւ փոխպատվաստումը օրգանը պահել ոչ թե սառը ջրում, այլ հատուկ, արյան նման լուծույթով լվանալ:


Բացի այդ, կապիկներին դեղեր են ներարկել, որոնք կանգնեցնում են սրտի աճը, իսկ արյան ճնշումը արհեստականորեն բարձրացրել են խոզերի օրգանիզմին բնորոշ աստիճանի: Բացի այդ, նվազեցվել է փորձի մասնակից կենդանիներին ներարկվող կորտիզոլի քանակը, քանի որ այն կարող է խթանել սրտի աճը:


Գիտնականները չեն բացառում, որ մարդկանց վրա կլինիկական փորձերը կարող են մեկնարկել 3 տարուց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է