• Latest news

Բրիտանացի գենետիկաբանները վերծանել են 100 հազար գենոմներ

8 դեկտեմբերի, 2018  09:50

100 000 գենոմների բրիտանական նախագիծը (100,000 Genomes Project) հասել է իր նպատակին. նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Genomics England-ի կողմից NHS England-ի գործընեկրությամբ, գիտնականները վերծանել 100 000 մարդու գենոմները: Այս մասին հայտնել է Առողջապահության ծառայության քարտուղար Մեթ Հանքոքը:

Ուսումնասիրությունում, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, ներգրավված են եղել հազվագյուտ հիվանդություններով մարդիկ, նրանց ընտանիքների անդամները եւ քաղցկեղով հիվանդները: Նախագծի շրջանակներում հազվադեպ հիվանդությամբ  յուրաքանչյուր չորրորդ մասնակիցը առաջին անգամ ախտորոշում է ստացել:

Ընդհանուր առմամբ գենոմի վերծանումը վերաբերել է մոտ 85 հազար մարդու: Բայց ավելի ուշ նրանց միացել են քաղցկեղով հիվանդները եւ վերծանված  գենետիկ կոդերի թիվը հասել է 100 հազարի: Ուռուցքային եւ հազվագյուտ հիվանդությունները ընտրվել էին այն պատճառով, որ շատ հաճախ դրանք կապված են հենց ԴՆԹ փոփոխությունների հետ:

Նախագծի քաղցկեղով հիվանդ մասնակիցների մոտ 50 տոկոսը գենոմի վերծանման արդյունքներով ներառվել է նոր դեղամիջոցների կլինիկական փորձարկումներոււմ կամ թիրախային թերապիա է ստացել: Երկրի բոլոր բնակիչների գենոմի վերծանումը կարող է զգալիորեն արագացնել ախտորոշումը, բուժումը եւ կատարելագործել հիվանդությունների կանխարգելման ծրագրերը: Այսօր ԴՆԹ վերծանման համար 30 րոպե է պահանջվում եւ ավելի քիչ քան 800 դոլար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել