• Latest news

Ինչպե՞ս են մանկության տարիների վերապրած ծաղրերն ազդում չափահաս մարդու կյանքի վրա

8 դեկտեմբերի, 2018  17:00

Մանկության տարիների ծաղրանքները կարող են մեծ տարիքում լուրջ խնդիրների հանգեցնել: Այս մասին այսօր ասուլիսին ասաց հոգեբան Տաթեւիկ Նահապետյանը:

Փորձագետն անընդունելի համարեց այն, որ ոմանք ֆիզիկական բռնությունը դաստիարակության լավ մեթոդ են համարում:

«Ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնությունը կարող են բացասաբար ազդել երեխայի զարգացման վրա: Դրա հետեւանքով կարող է խուճապի, վախի զգացողություն, քնի եւ ախորժակի խանգարումներ նկատվեն», - ասաց նա:

Սթրեսի ֆիզիկական նախանշաններից կարող են լինել դողը, մարմնի ցանը:

«Դեռահասների մոտ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման վտանգը կայանում է նրանում, որ դեռահասը դեռեւս չունի իր «եսի» մասին հստակ պատկերացում, գտնվում է ճնշված վիճակում: Ծաղրը կարող է նրան ինքնասպանության մտքերի հանգեցնել, մղել նրան տնից փախչել», - ասաց Նահապետյանը:

Դեռահասության եւ մանկական տարիքում վերապրած ծաղրերի հետեւանքները կարող են տարիներ եւ անգամ տասնամյակներ հետո ի հայտ գալ:

Տագնպայաին հիշողությունները կարող են դեպրեսիայի պատճառ դառնալ, երբ մեծահասակը վախենում է որոշումներ կայացնել, չի կարողանում անձնական կյանքը կարգավորել:

Այս կապակցությամբ հոգեբանը ծնողներին կոչ արեց ավելի ուշադիր վերաբերվել երեխայի հոգեկան վիճակին եւ ուշադրություն դարձնել, երբ օրինակ երեխան չի ցանակնում դպրոց գնալ, հաղորդակցման հետ խնդիրներ ունի, մեկուսանում է եւ այլն:

Ընդ որում ծնողները կարող են փորձել երեխայի հետ հանգիստ խոսել, կամ դիմել մասնագետի:

«Ընտանեկան մթնոլորտը կարեւոր դեր է խաղում: Ընտանիքում պետք է էմոցիոնալ հարմարավետության մթնոլորտ լինի, ծնողները պետք է ցույց տան, որ հավատում են երեխային եւ ննրա կարողություններին», - ընդգծեց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել