• Latest news

Հանուն առողջության, շրջակա միջավայրի ու բիզնեսի․ հայ երիտասարդները անտառների պաշտպանության համար նախատեսված սարքավորում են ստեղծել

11 դեկտեմբերի, 2018  19:31

ForestBerg ստարտափի հիմնադիրներ Մարիամ Ստեփանյանն ու Ալբերտ Ամիրբեկյանը մշակում են սարքավորում, որը կարող է պաշտպանել անտառները հրդեհներից, անօրինական ծառահատումներից ու որսագողությունից։ Եթե այս սարքավորումները կիրառվեն պրակտիկայում, ապա նրանք կարող են պաշտպանել շատ քաղաքացիների առողջությունը, ինչպես նաեւ ծառայել անտառների սեփականատերերի բիզնես շահերին։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Մարիամ Ստեփանյանը պատմեց, որ սարքավորումը անտառների հսկման խելացի համակարգ է։ Այն տեղադրվում է անտառում եւ սկսում է հետազոտել այն՝ օգտագործելով իր «զգացմունքների» օրգանները․ հատուկ սենսորների օգնությամբ սարքը լսում է ձայները, զգում է ծխի հոտը,  որոշում է ջերմաստիճանը եւ օդի խոնավությունը։

Մեկ սարքավորումը կարող է ծածկել մեկ հեկտար տարածք։ Եթե անտառում սարքավորումները մի քանիսը լինեն, նրանք բոլորը կապված կլինեն իրար եւ մշակված տվյալներն կուղարկեն պատասխանատուին՝ անտառի տիրոջը կամ, օրինակ, ԱԻՆ-ին։

Սարքավորումը չարագործներից եւ հետաքրքրասեր կենդանիներից պաշտպանելու համար դրանք այնպես կքողարկվեն, որ ոչ ոք չի կարողանա գտնել։

Մարիամ Ստեփանյանը նշում է, որ այս սարքավորման միջոցով հեշտությամբ կարելի կլինի հայտնաբերել որսագողերին կամ անօրինական ծառահատմամբ զբաղվող մարդկանց։ Ավելին, հնարավոր է ինչպես ժամանակին հայտնաբերել հրդեհը՝ թույլ չտալով անտառին անդառնալի վնաս հասցնել, այլ նույնիսկ ապագայում որոշել հրդեհի բռնկման բարձր ռիսկը եւ կանխել այն։

Եթե որսագողությունը կամ ծառահատումը շրջակա միջավայրի եւ անտառի սեփականատիրոջ բիզնես շահերի համար խնդիր է, ապա հրդեհները վտանգավոր են նաեւ մարդկանց առողջության համար․ հրդեհների ծուխը կարող է լուրջ երկարաժամկետ վնաս հասցնել անտառամերձ տարածքներում բնակվող մարդկանց շնչառական համակարգին։ Հատկապես խոցելի են երեխաները, որոնց մոտ ծուխը շնչելու հետեւանքով կարող են բրոնխների ու թոքերի քրոնիկ հիվանդություններ զարգանալ։

Մարիամի խոսքով՝ ներկայումս ԱԻՆ-ը հրդեհների մասին օպերատիվ տվյալներին հասանելիություն չունի։ Սովորաբար, հրդեհների մասին նրանք իմանում են հեռախոսազանգից, սակայն միշտ չէ, որ ստացված տեղեկությունը ճշգրիտ է լինում։ Պատահում է նաեւ, որ հրդեհների մասին շատ ուշ են իմանում, երբ անտառն այրվում է արդեն երկու օր։

Մարիամը շեշտում է՝ եթե ԱԻՆ-ը զինվի իրենց սարքավորմամբ, ապա կարող է ստանալ անտառում տեղի ունեցողի մասին օպերատիվ տվյալներ եւ դա հնարավորություն կտա կանխել շատ հանցագործություններ եւ աղետներ։

Այս սարքավորման 3 նախատիպ արդեն գործում է Ստեփանավանի անտառում, սակայն այդ սարքավորումների տվյալները դեռեւս գալիս է դրանց հեղինակների հեռախոսին, ոչ թե ԱԻՆ գնում։

Մարիամ Ստեփանյանի խոսքով՝ իրենց ստեղծած սարքավորումը պետք է հետաքրքրի տարբեր երկրների կառավարություններին, անտառի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, ինչպես նաեւ մասնավոր անձանց եւ անտառների սեփականատեր կազմակերպություններին։ Այս սարքավորումը ավելի էժան է, քան դրա այլընտրանքները՝ օրինակ, արբանյակային լուսանկարների պատվերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է