• Latest news

Ինչու՞ եք ծուլանում մարզվել. պատասխանը ԴՆԹ-ում է

12 դեկտեմբերի, 2018  12:37

Եթե դուք անընդհատ պատրվակ եք փնտրում մարզադահլիճ չայցելելու համար, դրանում մեղավոր են… ձեր գեները: Oxford University-ի գիտնականները պարզել են, որ հենց նրանք են պատասխանատու ձեր ֆիզիկական ակտիվության համար:

Մասնագետները վերլուծել են ավելի քան 90 000 մասնակիցների տվյալները. հետազոտել են նրանց գենոմը եւ հարցրել ֆիզիկական ակտիվության մասին: Պարզվել է, որ 14 գեները կապված են մարդկանց ֆիզիկական ակտիվության հետ: Առանձնացված 7 գեների եւ ֆիզիկական ակտիվության միջեւ կապի մասին գիտնականները մինչեւ վերջերս չգիտեին:

Մասնագետները նաեւ ցուցակում ֆիզիկական ակտիվության համար պատասխանատու գեների եւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետ կապված, օրինակ Ալցհեյմերի, գեների միջեւ համընկնումներ են հայտնաբերել: Սա ցույց է տալիս, որ որոշակի արտաքին գործոնների դեպքում գեները կարող են որոշակի խնդիրների առաջացմանը հանգեցնել:

Զուր չէ, որ մասնագետները հաճախ նշում են ուղեղի համար մարզումների կարեւորությունը:

Վերջին խորհուրդների համաձայն, չափահաս մարդը շաբաթական պետք է 150 րոպե ծախսի չափավոր աերոբային ակտիվության վրա (հեծանիվ վարել) կամ 75 րոպե ակտիվ մարզումների վրա (վազք):

Կարեւոր են նաեւ ուժային մարզումները (շաբաթական առնվազն 2 անգամ ), որոնք բոլոր մկանները տոնուսի մեջ կպահեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել