• Latest news

Apple Watch-ը  46-ամյա տղամարդուն փրկել է մահից  

12 դեկտեմբերի, 2018  15:30

Այդ գիշեր 46-ամյա Էդ Դենտելը նստած էր իր տանը եւ Apple Watch-ի համար թարմացում էր բեռնում, երբ նրա մոտ նաեւ էլեկտրոկարդիոգրամայի հավելված բեռնելու միտք հղացավ: Նա պատկերացնել անգամ չէր կարող, որ հավելվածը կփրկի իր կյանքը:

Երբ նա բեռնեց հավելվածը եւ միացրեց, այն միանգամից տագնապի ազդանշան տվեց եւ  Էդի մոտ շողացող առիթմիա գրանցեց՝ սրտի ռիթմի խանգարման վտանգավոր տարատեսակ:

Նորմալ սիրտը հանգստի վիճակում րոպեում մոտ 60-100 հարված է ունենում, իսկ Էդի սիրտը րոպեում 120-140 անգամ էր հարվածում:

Սկզբում տղամարդն ուշադրություն չդարձրեց զգուշացմանը եւ գնաց քնելու. վերջ ի վերջո նա սրտի հետ երբեք խնդիրներ չուներ, նա առողջ էր եւ սպորտով էր զբաղվում: Բայց ժամացույցը չէր հանձնվում. առավոտյան այն  նորից սկսեց հիշեցնել, որ նրա մոտ առիթմիա է:

Էդը եւ նրա կինը՝ Նատալին որոշեցին ժամացույցը կապել 7-ամյա դստեր ձեռքին: Ժամացույցը հաղորդեց, որ նա նորմալ սրտի ռիթմ ունի: Հետո Էդը որոշեց ժամացույցը մյուս ձեռքին կապել, հետո էկրանով ներքեւ: Բայց ինչպես էլ որ նա կապում էր դրանք, դրանք շարունակում էին պնդել՝ նա առիթմիա ունի:

Տղամարդն անհանգստանալով դիմեց բժշկի եւ ամաչելով ասաց, որ իր ժամացույցը պնդում է, որ նա սրտի ռիթմի հետ խնդիրներ ունի: ԷԿԳ անելուց հետո պարզվեց, որ առիթմիա իսկապես կա, ավելին այն սպառնում էր նրա կյանքին: Ցանկացած պահի նրա մոտ կարող էր մահացու սրտի նոպա կամ կաթված տեղի ունենար:

Էդին նշանակեցին դեղեր եւ նրա սրտի ռիթմը վերականգնվեց եւ այժմ տատանվում է 75-ի եւ 90-ի միջեւ: Էդը մարդկանց կոչ է անում ստուգվել սրտաբանի մոտ, անգամ եթե սրտի հիվանդության ոչ մի նախանշան չունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է