• Latest news

Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի նոր դեպք. Մասնագետները կոչ են անում տնային պահածոներ չուտել

12 դեկտեմբերի, 2018  18:38

Շիրակի մարզում գրանցվել է բոտուլիզմի նոր դեպք, որը վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն է: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ տուժածը մոտ 50 տարեկան կին է:

Նրա մոտ բոտուլիզմի ախտանշաններ են հայտնվել տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղ ուտելուց հետո որոշ ժամանակ անց: Նրա ընտանիքի մյուս անդամները չեն հիվանդացել:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղաթակցին հայտնեց ՀՎԿԱԿ-ի Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ Արայիկ Պապոյանը, Հայաստանում 2018 թվականին ընդհանուր գրանցվել է բոտուլիզմի 16 դեպք՝ 23 տուժածով:

Բոտուլիզմը մահացու վտանգավոր հիվանդություն է, որի հարուցիչը Clostridium botullini բակտերիան է, որն ինքնին մարդու համար վտանգավոր չէ, սական թթվածնի քիչ պարունակությամբ միջավայրում  (օրինակ՝ պահածոներում) այն սկսում է թույներ արտադրել, որոնք օրգանիզմ ընկնելով՝ ստամոքսի լորձաթաղանթի եւ աղիների միջոցով արյան մեջ են ներծծվում եւ ախտահարում են նյարդային համակարգի տարբեր հատվածները, ինչը ժամանակին անցկացված բուժման բացակայության դեպքում կարող է մահվամբ ավարտվել:

Դեպքերի մեծ մասում բոտուլիզմի պատճառը տնային պայմաններում պահածոյացված սնկերն են ու բանջարեղենը: Արդյունաբերական արտադրության պահածոները վտանգավոր չեն, քանի որ գործարաններում բանջարեղենը մշակվում է շատ բարձր (Ցելսիուսի 1000-ից բարձր աստիճանի) ջերմաստիճանի պայմաններում, եւ բակտերիաները ոչնչանում են, իսկ տանը նման պայմանների ապահովումն անհնար է:

Բոտուլիզմից եւ դրա հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով խորհուրդ է տրվում.

  • խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
  • սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով,
  • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
  • չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից
  • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես՝ անմիջապես դիմել բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է