• Latest news

Ուտելիքի հանդեպ վախից կարող են չգործել 12-ամյա աղջկա օրգանները (ֆոտո, վիդեո)

15 դեկտեմբերի, 2018  14:20
Չեշիրից 12-ամյա Գրեյս Դոուն փաստացի ի ծնե տառապում է տարօրինակ ֆոբիայով՝ նա վախենում է, որ ուտելիքից իր մոտ շնչահեղձություն կառաջանա:

Նրա մայրը՝ Ջանի Դոուն նյարդային հյուծման շեմին է Գրեյսի օրգանների չգործելու հավանականության պատճառով, հայտնում է The Daily Mail-ը: Ներկա պահին աղջիկը կշռում է ընդամենը 25,4 կգ: Ամբողջ օրը նա ուտում է նախաճաշին պաղպաղակ եւ ճաշին ապուր: Կարծր կերակուրի նույնիսկ մի կտորը նրա մոտ շնչահեղձության վախ է առաջացնում եւ փսխում:

Հոգեբանների կարծիքով՝ աղջիկը տառապում է պսեւդոդիսֆագիայով՝ ինքն իրեն կուլ տալու խանգարման ներշնչում եւ շնչահեղձությունից քրոնիկական վախ: Քաղցից չմահանալու համար աղջիկը 4-ամսական տարիքից սննդարար նյութերը ստանում է mic-key խողովակով, որն անմիջապես ստամոքսին է միացված:

Խնդիրն այն է, որ անգամ mic-key-ի միջոցով աղջիկը չի կարող ստանալ բավարար քանակությամբ սննդարար նյութեր: Mic-key-ը հիվանդի մոտ աղեստամոքսային տրակտի գործելու հետ կապված խնդիրների առկայության դեպքում ժամանակավոր լուծում է:

Բժիշկները նշում են, որ մշտական թերսնման պատճառով Գրեյսի օրգանների չգործելը ժամանակի հարց է:

Գրեյսի սնվելու հետ կապված խնդիրներն առաջացել են նրա ծնվելուց անմիջապես հետո, երբ նա կրծքով կամ շշից կերակրվելու ժամանակ սրտխառնոց է ունեցել: Այդ ժամանակից սկսած նրա մոր կյանքն իսկական դժոխքի է վերածվել. նա անգամ ստիպված է եղել հատուկ դպրոց գնալ, որտեղ սովորել է Գրեյսը, որ նրան կերակրի mic-key-ի միջոցով: Իսկ հիմա բուլլինգի (թունավորման) վախից ստիպված էին դպրոց հաճախելուց հրաժարվել:

Բժիշկները սկզբում Գրեյսի սնվելու խնդիրները վերագրում էին հազվագյուտ սրտի բնածին արատին՝ ALCAPA-ին (թոքի զարկերակից ձախ կորոնար զարկերակի անոմալ հեռացման համախտանիշ): 9-ամսականում նա ենթարկվել է սրտի բաց վիրահատության, բայց դա նրան չի փրկել սնունդ ընդունելու մշտական վախից:

Աղջիկը կտրականապես արգելում է իր մարմնից mic-key-ը հանել: «Նման իրավիճակն ազդում է նաեւ իմ մյուս երեխաների վրա: Ես տեսնում եմ, որ ընտանիքս ուղղակի աչքերիս առաջ փլուզվում է»,- նշում է Ջանին:

Source: The Daily Mail

Photos: Janine Daw/SWNS.com

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է