• Latest news

Կինը, ով, բժիշկների հավաստմամբ, երբեք չէր կարողանա հղիանալ, երկյակ եւ եռյակ է ունեցել (ֆոտո)

18 դեկտեմբերի, 2018  12:20

Կինը, ով, բժիշկների հավաստմամբ, երբեք չէր կարողանա հղիանալ, հինգ երեխա է ունեցել:

Դալլասից Նադյայի մոտ բժիշկներն ախտորոշել էին ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ (PCOS), որն արտահայտվում է ձվազատման բացակայությամբ կամ անկանոնությամբ, հայտնում է The Daily Mail-ը: Դրանից բացի, նրա ձվարաններում հայտնաբերվել էր 37 կիստա:

Ավանդական բուժումը 11 ամիս արդյունք չէր տալիս, եւ Նադյան հուսահատված էր, որ երեխաներ կունենա, երբ բժիշկները նշանակել են Gonal-F (պարկուճախթանման հորմոն): Կինն արդեն առաջին ամսում կարողացել է հղիանալ եւ հուրախություն իր՝ երկվորյակ է ունեցել:

Երիտասարդ ամուսինները որոշել են սրանով չսահմանափակվել: Երբ փոքրիկները դարձել են 18 ամսական, Նադյան Gonal-F բուժման շնորհիվ կարողացել է կրկին հղիանալ, այս անգամ՝ եռյակով:

Նադյան եւ նրա ամուսին Ռոբին հիմա 5 երեխա են մեծացնում: Չնայած նման մեծ ընտանիքին, նրանք չեն հրաժարվում եւս մեկ երեխա ունենալու ցանկությունից:

Բոլոր 5 երեխաներն էլ լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ: Եռյակը ստիպված էր մի քանի օր անցկացնել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, սակայն նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում են, նշում են բժիշկները:

Source: The Daily Mail

Photos: MDWfeauters/ Brittany Ebany Pho

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել