Կարմրուկը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհով․ Ուկրաինայում նախորդ շաբաթ կարմրուկի հետեւանքով բարդացումներից մահացել է 1 տարեկան երեք ամսական երեխա։ Սա 2018 թվականի ընթացում կարմրուկից մահացության 16-րդ դեպքն է եղել Ուկրաինայում։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ միայն դեկտեմբերի 10-16-ը գրանցվել է կարմրուկի 2652 նոր դեպք, այդ հիվանդությամբ են հիվանդացել 893 չափահաս եւ 1759 երեխա։ Տարվա սկզբից ի վեր Ուկրաինայում կարմրուկով հիվանդացել է 49 518 մարդ (18 297 չափահաս եւ 31 221 երեխա)։
Ամենից շատ դեպքերը գրանցվել են այն շրջաններում, որտեղ պլանային պատվաստումների ընդգրկվածությունը ամենացածրն է։
Մասնագետները կոչ են անում երեխաներին պատվաստել կարմրուկի դեմ, ինչպես նաեւ հորդորում հնարավորության դեպքում պատվաստվել նաեւ ծնողներին, քանի որ չափահասներն էլ են սկսել վարակվել այս վարակիչ հիվանդությամբ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր