• Latest news

Ինչո՞ւ են որոշ մարդիկ քնի մեջ բղավում եւ մահճակալից ընկնում

28 դեկտեմբերի, 2018  19:34

Աչքերի արագ շարժմամբ քնի փուլում վարքագծի խանգարման հնարավոր պատճառներ կարող են լինել հակադեպրեսանտները, հետվնասվածքային սթրեսային խանգարումը եւ տագնապայնությունը: Այս վիճակում մարդիկ  կարող են քնի մեջ բղավել, մահճակալից ընկնել եւ մի բանի զարկվել՝ իրենց վնասվածք հասցնելով:

Neurology ամսագիրը հայտնում է, որ արագ քնի փուլում (REM) դիտվում է գլխուղեղի մեծ ակտիվություն, իսկ բնորոշ նշաններից մեկն է ակնախնձորների արագ շարժումները: Հենց այս փուլում է մարդը երազներ տեսնում, այդ թվում՝ մղձավանջային: Մարմնի մկանները թուլացած վիճակում են, սակայն REM-ում վարքագծի խանգարման դեպքում (ԱՔՓՎԽ) ձեռքերի եւ մարմնի այլ հատվածների շարժումների կանխման համար ուղեղի ուղարկած ազդանշանները խախտվում են:

Հետազոտության ընթացքում մասնագետները հետազոտել են ավելի քան 30 հազար մարդու, որոնց միջին տարիքն էր 63 տարեկանը: Նրանց նաեւ հարցեր են տվել կենսակերպի, նրանց վարքագծի եւ տարբեր սոցիալական, տնտեսական ու հոգեբանական գործոնների մասին: Որոշվել է ԱՔՓՎԽ-ով 958 մարդ, որոնց մոտ առկա էին դեմենցիայի, Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդությունների եւ քնի մեջ ապնոեի (շնչառության կարճաժամկետ կանգ) նշաններ:

Պարզվել է, որ վարքագծի խանգարումների ախտանշաններով մարդիկ հակադեպրեսանտներ են ընդունում 2 անգամ ավելի հաճախ, ինչպես նաեւ 2,5 անգամ ավելի հաճախ են տառապում հետվնասվածքային սթրեսային խանգարմամբ, քան նրանք, ում մոտ նման խանգարումներ չկան: Հետաքրքիր է, որ տղամարդիկ կանանցից ավելի էին հակված ԱՔՓՎԽ-ի զարգացմանը: Դրանից բացի REM խանգարումները 25 տոկոսով մեծացրել են ալկոհոլամոլությանը հակվածությունը: Ռիսկի խումբ են մտել նաեւ ծխողները եւ կրթական ցածր մակարդակով մարդիկ:

Կարծիք կա, որ ԱՔՓՎԽ-ն կարող է դիտարկվել որպես  նեյրոդեգեներատիվ հիվանդությունների արագ զարգացման ախտանշան, այդ թվում՝ Պարկինսոնի հիվանդության, Լեւիի մարմիններով դեմենցիայի եւ բազմահամակարգային ատրոֆիայի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել