• Latest news

Չինաստանում հայտնաբերել են երկու նոր տիպի կենսունակ բակտերիաներ

15 հունվարի, 2019  19:29

Չինաստանի երկու հիվանդների մոտ հայտնաբերվել է նախկինում անհայտ Enterobacteriaceae շտամներ, որոնք չեն արձագանքել ո՛չ պենիցիլինին, ո՛չ էլ ցեֆալոսպորինին: Այս բակտերիաներն ապրում են աղեստամոքսային տրակտում եւ սովորաբար վտանգ չեն սպառնում, սակայն դրանք բերում են մենինգիտի զարգացմանը, երբ ընկնում են արյան մեջ, իսկ երբ մտնում են թոքերի մեջ`թոքաբորբի:

Բացահայտումը կատարվել է Սիչուանի համալսարանի աշխատակիցների կողմից՝ Արեւմտյան Չինաստանի հոսպիտալում անցկացված ստանդարտ ստուգման ժամանակ: Գենետիկական անալիզը թույլ է տվել բացահայտել երկու յուրահատուկ բակտերիաներ`Enterobacter huaxiensis եւ Enterobacter chuandaensis: Enterobacteriaceae-ի այլ տեսակների մեջ, ԴՆԹ-ի առանձնահատկություններին զուգահեռ, դրանք առանձնանում են որոշակի քանակությամբ շաքարի եւ կալիումի աղերի քայքայման ունակությամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն երկար ժամանակ է, ինչ կանխատեսել է «հետհակաբիոտիկների դարաշրջանի» մեկնարկի մասին, երբ հակաբիոտիկները դադարում են ներգործել, քանի որ բակտերիաները կորցնում են իրենց զգայունությունը:

Արդեն այսօր իսկ բժշկությանը հայտնի են ինֆեկցիաներ, որոնք գրեթե կամ ընդհանրապես չեն բուժվում: Դրանց թվում են թոքաբորբի, տուբերկուլյոզի, գոնորեայի եւ սալմոնելոզի վտանգավոր տեսակները: Փորձագետների գնահատականներով, եթե ոչինչ չարվի, շատ շուտով այս հիվանդությունների ցանկը կհամալրվի նորերով, իսկ վարակները նորից կսկսեն մարդկանց սպանել, ինչպես դա եղել է նախքան հակաբիոտիկների գյուտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել