• Latest news

Գիտնականները պարզաբանել են թասմանյան դեւի քաղցկեղի վարակիչ լինելը

16 հունվարի, 2019  13:06

Քաղցկեղը ոչ ինֆեկցիոն հիվանդություն է, եթե հաշվի չառնենք դրա որոշ տարատեսակները, որոնցով կարելի է վարակվել: Դրանց է դասվում, օրինակ, քաղցկեղի տեսակը, որը զարգանում է մարդու պապիլոմա վիրուսի հետեւանքով, ինչպես նաեւ թասմանյան դեւի քաղցկեղը: Մոլեկուլյար բժշկության հետազոտական կենտրոնի եւ Վիեննայի Անասնաբուժական համալսարանի (Ավստրիա) գիտնականները կարողացել են գտնել վերջինի վարակիչ լինելու բացատրությունը:

Թասմանյան դեւի չարորակ դիմային ուռուցքը քաղցկեղի արտասովոր տեսակ է, որը կարող է այդ տեսակի մյուս կենդանիներին փոխանցվել կծոցի միջոցով: Գիտնականները մինչեւ հիմա չէին կարողանում բացատրել մեխանիզմները, որոնք քաղցկեղին թույլ են տալիս կենսունակ մնալ նոր տերերի մարմնում, սակայն նոր հետազոտությունը դրանց վրա լույս է սփռում:

Պարզվում է՝ չարորակ բջիջների մակերեւույթի վրա կան յուրահատուկ ռեցեպտորներ՝ ErbB, որոնք մեծ ակտիվությամբ են օժտված: Այս սպիտակուցներն ազդանշաններ են արձակում, որոնք նպաստում են որոշակի գեների աշխատանքը կարգավորող STAT3-ի ակտիվացմանը: Արդյունքում՝ քաղցկեղային բջիջների մարկեր-մոլեկուլները ճանաչելու իմունային համակարգի ունակությունը նվազում է, միաժամանակ մեծանում է դրանց կիսվելու արագությունը, եւ սկսում են արտադրվել մեստազավորման գործոնները:

Գիտնականների խոսքով՝ թասմանյան դեւի չարորակ դիմային ուռուցքը հիվանդություն է, որն առաջանում է միակ բջջից, բայց ոչնչացրել է այս տեսակի վայրի պոպուլյացիայի արդեն 90 տոկոսը: Թասմանյան դեւին լիակատար ոչնչացումից փրկելու համար գիտնականներն առաջարկում են պատրաստուկներ օգտագործել, որոնք ինհիբիրացնում են ErbB-ի աշխատանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել