• Latest news

2018-ին ՁԻԱՀ-ը  Հայաստանում 79 մահերի պատճառ է դարձել

18 հունվարի, 2019  20:32

2018-ին Հայաստանում ՄԻԱՎ վարակի 429 դեպք է գրանցվել, որոնցից 211-ը արդեն ՁԻԱՀ-ի մակարդակում են եղել: ՁԻԱՀ-ը նաեւ անցյալ տարի 79 մահերի պատճառ է դարձել: Այս մասին հայտնել է   ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը:  

1988-ից մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը երկրում ՄԻԱՎ-ի 3337 դեպք է գրանցվել: ՄԻԱՎ-ի համաճարակի սկզբից եւ մինչ օրս ՁԻԱՀ-ը ախտորոշվել է 1695 մարդու մոտ, որոնից 435-ը կանայք են, 33-ը՝ երեխաներ:

Բացի այդ 30 տարվա ընթացքում ՁԻԱՀ-ի պատճառով 770 մահ է գրանցվել: 145 մահացածները կանայք են, 11-ը՝ երեխաներ:

ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի տվյալներով՝ ՄԻԱՎ-ով  հիվանդների 69 տոկոսը տղամարդիկ են, 31-ը՝ կանայք: Երեխաների մոտ ՄԻԱՎ-ի 58 դեպք է գրանցվել (1,7 տոկոս): Պացիենտների 51 տոկոսը ախտորոշման պահին 25-39 տարեկան է եղել: 15-49 տարեկան տարքիային խմբում ՁԻԱՀ-ի տարածումը 0,2 տոկոս է: Սա ավելի քիչ է քան Վրաստանում (0.5 տոկոս) եւ Ուկրաինայում (0.5 տոկոս): ՄԻԱՎ-ով վարակված պացիենտների 31 տոկոսը Երեւանից է, երկրորդ տեղում Շիրակի մարզն է (11.4 տոկոս):

Ինչ վերաբերում է ուղիների փոխանցմանը, առաջին տեղում հետերոսեքսուալ ճանապարհն է. 69 տոկոսը վարակվել է հակառակ սեռի հետ առանց պաշտպանվելու սեքսով զբաղվելու ժամանակ:

Պացիենտների 21 տոկոսը վարակվել է ներարկվող թմրամիջոցների ոչ անվտանգ օգտագործման հետեւանքով, 4 տոկոսը  հոմոսեքսուալ սեռական կապի ժամանակ, 1,5 տոկոսը ուղղահայաց եղանակով (մորից երեխային), 0,1 տոկոսը արյան փոխներարկման միջոցով: Մնացած հիվանդների 4,4 տոկոսի վարակման ճանապարհը անհայտ է:

Նշենք, որ Հայաստանում արդեն երկար տարիներ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպք վաղուց չի եղել, ինչի շնորհիվ Հայաստանը այն քիչ երկրների շարքում է, որտեղ փոխանցման այդ ճանապարհը վերացվել է: Վերջին տարիներին դոնորական արյան միջոցով վարակման դեպքեր նույնպես չեն եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել