• Latest news

Ո՞վ է մեղավոր Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան համար. հիվանդանոցի ղեկավարությունը մեկնաբանությունից հրաժարվում է

19 հունվարի, 2019  20:10

Հունվարի 4-ին Միքայելյանների ընտանիքում ողբերգություն տեղի ունեցավ. մահացավ հնգամսյա Մարի Միքայելյանը։ Փոքրիկի հայրը՝ Սարգիս Միքայելյանը, ամեն ինչում մեղադրում է բժիշկ Հասմիկ Խաչատրյանին եւ արդեն հայտարարությամբ դիմել է ոստիկանություն։

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում։ NEWS.am Medicine-ի թղթակիցը փորձեց կապվել հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի հետ, բայց նա հրաժարվեց որեւէ մեկնաբանությունից եւ ցած դրեց ընկալուչը։

Ի՞նչ էր տեղի ունեցել հունվարի 4-ին։

Մարիի հոր՝ Սարգիս Միքայելյանի խոսքով՝ վերջին երեք ամիսներին փոքրիկը տառապել է հազից։ Ընդ որում՝ երեխան պարբերաբար զննվել է Ավստրիական հիվանդանոցի բժիշկ Հասմիկ Խաչատրյանի  կողմից, նրան դեղորայք է նշանակվել։ Հունվարի 4-ի առավոտյան երեխային նորից տարել են Ավստրիական հիվանդանոց, որտեղ նրան զննել է Հասմիկ Խաչատրյանը, ասել է, որ թոքերը մաքուր են, եւ լուրջ պաթոլոգիա չի հայտնաբերել։ «Նա ասել է, որ երեխան բրոնխիտ ունի»,- ասել է Միքայելյանը։ Չնայած բժշկի նշանակմանը՝ երեխան իրեն ավելի վատ է զգացել, եւ երեկոյան ծնողները նորից ստիպված են եղել գնալ նույն հիվանդանոց։

Բժիշկները Մարիին ուղարկել են ռենտգենի, բայց չափից ավելի ուշ էր՝ մոտավորապես 10 րոպեի ընթացքում աղջիկը մահացել է։

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն. գործի նյութերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչություն։ Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր.օր. 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է