• Latest news

Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտնել են ճարպակալման պատճառը

21 հունվարի, 2019  09:35

Քեմբրիջի համալսարանի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի գիտնականները հայտնաբերել են ճարպակալման պատճառը: Պարզվել է, որ ավելորդ կիլոգրամների վրա ազդում են սեմաֆորինի մոլեկուլները, որոնք առկա են պտղի զարգացող հիպոթալամուսում:

MedicalXpress-ը հայտնում է, որ հիպոթալամուսը կարեւոր դեր է խաղում արյան մեջ շաքարի մակարդակի եւ սննդի գործածման կարգավորման գործում: Մկների վրա կատարված փորձի շրջանակում գիտնականներն արգելափակել են սեմաֆորինների ազդանշանները, ինչի հետեւանքով ուղեղի բջիջները դադարել են պատշաճ ձեւով աճել: Սա բերել է կրծողների մարմնի զանգվածի մեծացման:

Ճարպակալմամբ տառապող մարդկանց տվյալները վերլուծելով՝ գիտնականները պարզել են, որ նրանք, ում մոտ ավելորդ քաշը դիտվել է մանկությունիից, ավելի հաճախ են ունեցել գեներում մուտացիաներ, որոնք մասնակցում են սեմաֆորինի փոխանցմանը: Այսպիսով, սեմաֆորինները իսկապես ազդում են  քաշի կարգավորման պրոցեսների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել