• Latest news

Օգտակար է սրտի համար, կանխում է դիաբետը. 2019 թվականին ինչպիսի՞ կենսակերպի արժի հետեւել

21 հունվարի, 2019  14:44

Կենսակերպն օգտակար է սիրտ-անոթային համակարգի առողջության պահպանման համար, ինչպես նաեւ օգնում է կանխել 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացումը: Այս մասին վկայում են Diabetologia ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:

Գիտնականների խումբը՝ Վեքսների բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ դոկտոր Ջոշուա Ջոզեֆի ղեկավարությամբ, REGARDS (REasons for Geographic and Racial Differences in Stroke – կաթվածի դեպքում աշխարհագրական եւ ռասայական տարբերությունների պատճառները) հետազոտության 7758 մասնակիցների շրջանում գնահատել է 2-րդ տիպի դիաբետով հիվանդացությունը:

Հետազոտողները ուշադրություն են դարձրել 7 գործոնի վրա.

  • Ֆիզիկական ակտիվություն,
  • սննդակարգ,
  • քաշ,
  • խոլեստերին,
  • զարկերակային ճնշում,
  • արյան մեջ գլյուկոզայի մակարդակ,
  • ծխախոտի գործածում:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ պետք է 2-րդ տիպի դիաբետի կանխման համար քայլեր ձեռնարկեն մինչեւ դրա զարգացման վտանգին ենթարկվելը:

Ստացած տվյալների համաձայն՝ 7 գործոնից ոչ պակաս 4-ով խորհուրդ տրվող տիրույթում գտնվող մասնակիցների շրջանում դիաբետի զարգացման հավանականությունը 10 տարվա ընթացքում 70 տոկոսից ցածր է եղել:

Այսպիսով, դիաբետից եւ սրտի ու անոթների հետ կապված խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում այս հիվանդությունների կանխարգելմամբ զբաղվել, եթե նույնիսկ ձեզ թվում է, որ դուք ռիսկի խմբի մեջ չեք մտնում. աշխատեք օրվա ընթացքում հնարավորինս ակտիվ լինել, հետեւեք ձեր սննդակարգին, քաշին, խոլեստերինի մակարդակին, արյան ճնշմանը եւ արյան մեջ գլուկոզային, ինչպես նաեւ հրաժարվեք ծխելուց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է