• Latest news

Չիպսերը եւ հալած ճարպով տապակած ձուկն ու հավը 13 տոկոսով մեծացնում են վաղաժամ մահվան հավանականությունը

24 հունվարի, 2019  17:30

Չիպսերը եւ հալած ճարպով տապակած ձուկն ու հավը կանանց շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը մեծացնում են: Այս մասին նշված է Այովայի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է British Medical Journal (BMJ) ամսագրում:

Նշվում է, որ օրական այնպիսի մթերքների միայն մեկ չափաբաժինը, ինչպիսին է ֆրի կարտոֆիլը կամ ֆրի հավով սենդվիչը, մահվան հավանականությունը 8 տոկոսով մեծացնում է այլ ճաշատեսակներ գործածողների համեմատությամբ, որոնք հալած ճարպով չեն պատրաստվում: Օրգանիզմի վրա առավել մեծ բացասական ազդեցություն է ունենում ֆրի հավը եւ ֆրի ձուկը:

Պարզվել է, որ օրական տապակած հավի կամ ձկան մեկ կամ մի քանի չափաբաժինը մահվան հավանականությունը մեծացնում է համապատասխանաբար՝ 13 եւ 7 տոկոսով, իսկ կոնկրետ սրտի հիվանդություններից համապատասխանաբար՝ 12 եւ 13 տոկոսով այն մթերքների համեմատությամբ, որոնք չեն տապակվել:

Մինչդեռ, փորձագետների գնահատմամբ՝ ֆրի հավի կամ ֆրի ձկան նույնիսկ փոքր չափաբաժինները կարող են օրգանիզմին վնաս հասցնել:

Իրականացված հետազոտությանը մասնակցել է 50-ից մինչեւ 79 տարեկան 106 966 կին: Դիտարկումների 18 տարում մահացել է 31 558 կին, այդ թվում՝ 9 320-ը՝ սրտի խնդիրների հետեւանքով, 8 358-ը՝ քաղցկեղի եւ 13 880-ը՝ այլ պատճառներով:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ տապակած կերակուրի հաճախակի գործածումը, հատկապես տապակած հավի եւ տապակած ձկան (կամ կակղամորթների) կանանց շրջանում եղել են սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան մեծ հավանականության պատճառը: Փորձագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ տապակած սնունդը, որպես կանոն, ավելի հարուստ է կալորիաներով, ճարպերով եւ աղով, իսկ չափաբաժինները սովորաբար մեծ են, հատկապես պատվիրված սնունդի դեպքում:

Ուշագրավ է, որ ֆրիի սիրահար կանայք, որպես կանոն, պակաս կրթված են եւ ավելի քիչ եկամուտներ ունեն: Դրանից բացի, տապակած կերակուրի երկրպագուները քիչ են ուտում բանջարեղեն, մրգեր եւ հատիկավոր մթերքներ, ընդ որում՝ օգտագործելով մեծ քանակությամբ քաղցր ըմպելիքներ, աղ, կարմիր եւ վերամշակված միս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է