• Latest news

Ո՞ր պաղպաղակն է ավելի օգտակար

25 հունվարի, 2019  10:42

Կաթնային պաղպաղակն ավելի առողջարար է, քան սերուցքային եւ պլոմբիր պաղպաղակը, քանի որ այն ունի ավելի քիչ կալորիա եւ ճարպ: Կաթնային պաղպաղակը, ըստ փորձագետների, կարելի է ուտել շաբաթը 2-3 անգամ՝ առանց վնասելու առողջությունը եւ մարմնի տեսքը:

Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության Թունաբանական ինստիտուտի Բուժական սննդի կլինիկայի դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Լիվանցովան պնդում է, որ պաղպաղակի մեկ չափաբաժինը չպետք է գերազանցի 100 գրամը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


«Լավագույն տարբերակը բնական պաղպաղակն է, որը պարունակում է արհեստական հավելումների, կոնսերվանտների եւ արոմատիզատորների նվազագույն քանակ: Այսինքն, որքան փոքր է բաղադրիչների ցանկը, այնքան ավելի լավ»,-ավելացրեցրել է Լիվանցովան:


Պաղպաղակն ունի նաեւ օգտակար հատկություններ. Այն պարունակում է կալցիում եւ ֆոսֆոր, որոնք ապահովում են առողջ ոսկորներ եւ ատամներ, ինչպես նաեւ կալիում եւ մագնեզիում, որոնք անհրաժեշտ են սրտանոթային համակարգի աշխատանքի համար: Պաղպաղակն ունի նաեւ B խմբի վիտամիններ, որոնք բարենպաստ են ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Միեւնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ պաղպաղակն օգնում է արտադրել սերոտին եւ դոֆամին, որոնք բարելավում են տրամադրությունը:


Պաղպաղակը վնասակար հատկությունները, այնուամենայնիվ, եւս ունի, քանի որ այն սառն է եւ կարող է գրգռել ստամոքսը։ Կաթնային պաղպաղակից պետք է հրաժարվեն նաեւ նրանք, ովքեր վատ են տանում կաթնային շաքարը (լակտոզ) եւ ճարպակալման հետ կապված խնդիրներ ունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է