• Latest news

Անպտուղ կինը շուտով «երեք ծնողներից երեխա» կունենա

24 հունվարի, 2019  16:27

Առաջիկայում կծնվի «երեք ծնողներից» եւս մեկ երեխա: Բարսելոնայի համալսարանը հայտնում է, որ նորագույն տեխնոլոգիաները օգնել են հղիանալ Հունաստանում բնակվող 32-ամյա կնոջը, որն անպտղությամբ է տառապում:

Embryotools ընկերության գիտական տնօրեն Նունո Կոստա Բորխեսը նշում է, որ օգտագործվել են մեկ տղամարդու եւ 2 կնոջ համետները (սեռական բջիջներ): Ապագա երեխայի միջուկային ԴՆԹ-ն, որից կախված են նրա բնավորության բոլոր գծերը, ժառանգվել են կենսաբանական մորից: Միտոքոնդրիումային ԴՆԹ-ն, որը 37 գեն է պարունակում (գենոմի 1 տոկոսը), երեխան ստացել է դոնոր կնոջից:

Այս միջամտությունը թույլ է տալիս խուսափել մոր կողմից մուտացիաների ազդեցությունից, որոնք կարող են երեխայի մոտ գենետիկ հիվանդություններ զարգացնել: Երեք ծնողներից երեխայի ծնունդը նորություն չէ. այդպիսի առաջին երեխան լույս աշխարհ է եկել 2016 թվականին Մեքսիկայում:

Վերջերս մկների վրա կատարված փորձերով գիտնականները պարզել են, որ երեք ծնողներից երեխայի ծնվելու տեխնոլոգիային նոր մոտեցումը կարելի է կիրառել նաեւ կանանց անպտղության դեպքում: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ ձվաբջիջը դեռեւս կարող է միաձուլվել սերմնաբջջին, բայց նորմալ կիսվելու ունակությունը կորցնում է:

Գենետիկներին 2 տարի առաջ հաջողվել էր ստանալ Հունաստանի կառավարության աջակցությունը անպտուղ կնոջ մասնակցությամբ նման առաջին վիրահատության իրականացման համար: Վիրահատությունը հաջող էր անցել. կինը հղիության վերջին եռամսյակում է եւ սպասում է իր առաջնեկի՝ տղայի լույս աշխարհ գալուն:

Համանման տեխնոլոգիա է կիրառվում եւս 8 անպտուղ կանանց համար. ապագա մայրերը սպասում են սաղմերի իմպլանտացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել