• Latest news

Օգտակա՞ր է արդյոք մեծահասակների համար ճոճացանցում քնելը

26 հունվարի, 2019  22:06

Ճոճացանցում քնելը կարող է իսկապես բարելավել մեծահասակների քնի որակը. ինչպես ցույց են տվել հետազոտությունները, թեթեւ ճոճումը թույլ է տալիս մեծահասակներին, եւ ոչ միայն երեխաներին, գիշերն ավելի արագ ու հանգիստ քնել։

Ժնեւի համալսարանի գիտնականները խնդրել են 18 մեծահասակի մի գիշեր անցկացնել սովորական մահճակալում, իսկ երկրորդ գիշերը՝ մի մահճակալում, որը ճոճվում էր ճոճացանցի նման։ Հենց ճոճվող մահճակալում են մարդիկ 6 րոպե ավելի շուտ քնել ու ավելի հազվադեպ են արթնացել գիշերը։ Քնի ավելի բարձր որակի մասին է վկայել միկրոարթնացումների ավելի փոքր թիվը։

Ճոճացանցում քնելու հաջորդ օրը կամավորներն ավելի լավ են աշխատել ու ավելի լավ սովորել, չէ՞ որ քունը կարեւոր է հիշողության ու ճանաչողական գործառույթների համար։ Հետազոտության շարունակման շրջանակներում գիտնականները խնդրել են կամավորականներին հիշել 46 զույգ բառ, եւ մարդիկ, որոնք արթնացել էին ճոճացանցի նմանվող մահճակալում, կարողացել են միջինը երեք բառով ավելի հիշել։

Գիտնականների ենթադրության համաձայն՝ ճոճվելու ընթացքում տեղի են ունենում վեստիբուլյար համակարգի ակտիվացում եւ ուղեղի՝ քունը վերահսկող ալիքների սինքրոնացում։ Գուցե սա ադապտիվ մեխանիզմ է, չէ՞ որ արգանդում պտուղը ստատիկ վիճակում չէ։ Ուստի, զարմանալի ոչինչ չկա այն բանում, որ ճոճվելը 35 էպիզոդ կրճատել է միկրոարթնացումները։ Ճոճվելու շնորհիվ մարդիկ գիշերվա քնի ավելի քան 27%-ն անցկացրել են խոր քնի մեջ (սովորական մահճակալում քնածների մոտ այդ ցուցանիշը 22% էր)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է