• Latest news

Արյան անալիզի համար սպիներները կփոխարինեն  ցենտրիֆուգներին (վիդեո)

29 հունվարի, 2019  14:10

Հայտնի սպիներները կարող են ոչ միայն սթրեսից հանել, այլեւ աշխատել որպես ցենտրիֆուգ՝ արյան անալիզի համար:

Այն, որ սպիները հիշեցնում է  ցենտրիֆուգ, նկատել են Թայվանի Ազգային համալսարանի փորձագետները: Ցենտրիֆուգների  պտույտի ընթացքում տեղի է ունենում արյան բջիջների նստվածք եւ սպիտակուցներ, բակտերիաներ, վիրուսներ եւ հիվանդության համար մի շարք այլ մարկերներ պարունակող պլազմայի առանձնացում:

Միաժամանակ, ինչպես ասվում է Ամերիկյան քիմիական հասարակության մամուլի հաղորդագրության մեջ, սպիների  տեսքով ցենտրիֆուգը կարող է դառնալ պրոֆեսիոնալ բժշկական սարքավորումներին պարզ եւ տնտեսապես ձեռնտու այլընտրանք: Դա հատկապես ակտուալ է երրորդ աշխարհի երկրների համար, որտեղ դժվար է հիվանդանոցների տեխնիկական հագեցման համար ֆինանսավորում գտնել:

Փորձարկումների ընթացքում մարդու արյան նմուշները տեղադրվել են շատ փոքրիկ սրվակներում, կնքվել եւ ամրացվել   սպիների 3 բաղադրիչներին յուրաքանչյուրին։  Պարզվել է, որ պտույտների 3-5 սեանսը բավարար է  արյան բջիջների նստվածքի համար: Այսպիսով, սպիների միջոցով 4-7 րոպեների ընթացքում հաջողվել է անջատել մոտ 30 տոկոս պլազմա, 99 տոկոսով մաքուր:

Համոզված լինելու համար, որ ստացված պլազման պիտանի է դիագնոստիկ ստուգումների համար, գիտնականները արյան նմուշների մեջ ավելացրել են ՄԻԱՎ-ով սպիտակուցային  մարկերներ։  Պլազման առանձնացվել էր սպիների օգնությանբ, իսկ հետո անցկացվել է  պարզ դիագնոստիկ թեստ՝ թղթից ինդիկատորի միջոցով։ Պարզվել է, որ վիրուսային սպիտակուցի կլինիկական նշանակալի չափով կոնցենտրացիաները կարող են որոշվել այս մեթոդով՝ արյան մեկ կաթիլով:

Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է «Analytical Chemistry» ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել