Հոգեկանի վրա մենակության բացասական ազդեցությունը կարելի է դեղամիջոցներով վերացնել: Նման կարծիքի է Ստեֆանի Կաչիոպոն (Stephanie Cacioppo)՝ Չիկագոյի համալսարանի Պրիտցկերի բժշկության դպրոցի Գլխուղեղի դինամիկայի լաբորատորիայի տնօրենը:
The Guardian-ի հետ հարցազրույցում փորձագետը նշում է, որ մենակության վիճակն առաջանում է քիմիական ազդանշանների ազդեցության պատճառով, որոնք մարդուն դրդում են այլ մարդկանց շփմանը:
Մինչդեռ գիտակցությունը կարող է կենտրոնանալ սոցիալական վտանգի, տագնապի վրա՝ դրանով իսկ խոչընդոտելով սոցիալիզացիային:
Մասնագետները վստահ են, որ հոգեկանի վրա վերոնշյալ զգացողությունների բեռը կարելի է նվազեցնել պրեգնենոլոնոմի՝ սթերոիդ հորմոնի ընդունման միջոցով, որն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի գործընթացների վրա:
Փորձի ընթացքում գիտնականները հետեւել են առողջ, բայց միայնակ մարդկանց, որոնց 400 մգ պրեգնենոլոնոմ են նշանակել:
Արդյունքում փորձի մասնակիցների մոտ մենության զգացողության նվազում է նկատվել:
Կաչիոպոյի խոսքով՝ տվյալ նեյրոսթերոիդի ընդունման նպատակը ոչ թե մենության զգացման ճնշումն է, այլ տագնապի եւ վտանգի զգացողությունների վրա ազդելը, ինչը կօգնի մարդուն ձգտել շփմանը, ոչ թե հրաժարվել դրանից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր