• Latest news

2018 թվականի ընթացքում Հայաստանում բացահայտվել է ՄԻԱՎ 429 դեպք

9 փետրվարի, 2019  22:19

2018 թվականի ընթացքում Հայաստանում հայտնաբերվել է ՄԻԱՎ 429 դեպք։ Այս մասին տեղեկացնում է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնը։

2019 թվականի հունվարի 31-ի տվյալներով՝ Հայաստանում 1988-ից հանրապետության քաղաքացիների շրջանում հայտնաբերվել է ՄԻԱՎ 3367 դեպք, որոնցից 429-ը՝ անցած տարվա ընթացքում։ ՄԻԱՎ 69 տոկոսը հայտնաբերվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, 1,7 տոկոսի կամ 58-ի դեպքում վարակակիր են եղել երեխաները։ ՄԻԱՎ-ով վարակվածների 51 տոկոսը բաժին է ընկնում 25-39 տարիքային խմբին։

 70 տոկոսի պարագայում ՄԻԱՎ-ը փոխանցվել է հետերոսեքսուալ ճանապարհով, 20 տոկոսի դեպքում՝ ներերակային ձեւով թմրանյութեր ընդունելու պատճառով, 4 տոկոսի դեպքում՝ հոմոսեքսուալ ճանապարհով, 1,5 տոկոսի դեպքում՝ մորից երեխային, 0,1 տոկոսի դեպքում՝ արյան միջոցով։

ՄԻԱՎ-ով վարակված 1707 մարդու մոտ, այդ թվում 33 երեխա եւ 435 կին, ախտորոշվել է ՁԻԱՀ։ Սկսած 1988-ից՝ Հայաստանում մահացել է 777 ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով հիվանդ, այդ թվում՝ 149 կին եւ 11 երեխա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել