Իրաքում՝ Դիյալա նահանգում 25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված յոթնյակ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա: Իրաքի պատմության մեջ սա յոթնյակի ծնունդի առաջին դեպքն է:
Հետաքրքիր է, որ երեխաները բնական ճանապարհով են բեղմնավորվել, բացի այդ կինը (անունը չի նշվում) նույնպես բնական ճանապարհով է ծննդաբերել՝ առանց կեսարյան հատման: Ըստ բժիշկների՝ երեխաները թեեւ թերհաս են ծնվել, սակայն լիովին առողջ:
Այժմ ծննդկանը եւ նորածիններն իրենց լավ են զգում: Զույգն արդեն երեք երեխա ուներ, այնպես որ այժմ, նրանք 10 երեխա են մեծացնելու:
«Մենք մտադիր չէինք շատ երեխաներ ունենալ, բայց Աստված մեզ տվեց այս օրհնությունը եւ մենք ընդունեցինք այն»,-ասել է երեխաների հայրը՝ Յուսեֆ Ֆադլը:
Նշենք, որ 7 երեխաների ծնվելու փաստը, երբ բոլոր նորածինները ողջ են մնացել, առաջին անգամ գրանցվել է 1997 թվականինԱՄՆ-ում: Երեխաներից երկուսը ծնվել էին մանկական ուղեղային կաթվածով, սակայն հետագայում վիրահատվել էին եւ սկսել էին քայլել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր