• Latest news

Քնի պակասը կարող է վնասել ԴՆԹ-ն եւ նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ․ հետազոտություն

18 փետրվարի, 2019  23:49

Եթե մարդը օրական 7 ժամից պակաս է քնում, դա կարող է հանգեցնել ԴՆԹ-ի վնասմանը եւ նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Այս մասին զգուշացնում են Հոնկոնգի համալսարանի գիտնականները։

Anaesthesia ամսագրում հրատարակված հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր նորմայից քիչ են քնել ԴՆԹ-ի վնասվածքը 30 տոկոսով ավելի է եղել։ Ավելին, քնի պակասը նվազեցնում է ԴՆԹ-ի ինքնավերականգնման ունակությունը, ինչը կարող է հանգեցնել գենետիկ հիվանդությունների ի հայտ գալուն։

Իհարկե, մարդու առողջության վրա քնի պակասի ազդեցության լիակատար ուսումնասիրության համար մեկ հետազոտությունը բավարար չէ՝ խոստովանում են գիտնականները։ Փորձաքննության շրջանակներում նրանք կարողացել են վերլուծել միայն 49 մարդու տվյալները, որոնք լիարժեք աշխատանքային օրով աշխատել են տեղի պետական երկու հիվանդանոցներում, իսկ կեսը ստիպված է եղել պարբերաբար աշխատել նաեւ գիշերը։ Բնականաբար, այդ օրերին նրանք շատ քիչ են քնել։

«Սա նախնական հետազոտություն է, սակայն նույնիսկ այն թույլ է տվել հասկանալ, որ քնի խախտումը վատ է ձեր եւ ձեր գեների համար»,- նշել է հետազոտության համահեղինակ Գորդոն Վոնգ Տին Չունը։

Նրա խոսքերով, քնի պարբերաբար պակասը կարող է մեծացնել այնպիսի հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսին քաղցկեղն է։

Ինչպես հստակեցնում են հետազոտության հեղինակները, քնի պակասի հնարավոր բացասական հետեւանքներից խուսափելու համար մեծահասակներին անհրաժեշտ է օրական առնվազն 7 ժամ քնել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել