• Latest news

Բուսակերային բուրգերներում ճարպն ավելի շատ է, քան սովորական բուրգերներում

19 փետրվարի, 2019  09:29

Վերջին շրջանում շատ տարածված են բուսակերային բուրգերները եւ ոչ միայն բուսակերների շարքերում: Սակայն քչերն են տեղյակ, թե դրանք որքան վտանգավոր են: The Daily Mail-ը հայտնում է, որ այդ բուրգերներում մինչեւ 10 անգամ ավելի շատ հագեցած ճարպեր կան, քան սովորական մսով բուրգերներում:

Օրինակ՝ մսով բուրգերներից մեկում հայտնաբերվել է 20 գրամ հագեցած ճարպ. սա միջինվիճակագրական կնոջ օրական նորման է եւ տղամարդու օրական նորմայի երկու երրորդը: McDonald's-ի Բիգ Մաքում պարունակվում են 9,5 գրամ ճարպեր, իսկ դասական համբուրգերում՝ 3,3 գրամ հագեցած ճարպեր:

Փորձագետները բուսակերային բուրգերներում ճարպերի մեծ պարունակությունը բացատրում են կոկոսի յուղի կիրառմամբ: Բարեբախտաբար, ջերմամշակումից հետո ճարպերի խտությունը մի փոքր նվազում է:

Ամեն դեպքում, հագեցած ճարպերը կապված են սիրտ-անոթային հիվանդությունների մեծ հավանականության հետ: Մասնագետները, սակայն, զգուշացնում են, որ բուսակերային տարբերակները, բացի հագեցած ճարպերից, վտանգավոր են նաեւ աղի ու կալորիաների մեծ պարունակությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է