• Latest news

21-ամյա տղամարդը զանգել է մորն իր անհետացած ամորձիի պատմությունն իմանալու համար

26 փետրվարի, 2019  21:25

Դուբլինի 21-ամյա բնակիչ Այոն իսկական ֆուրոր է առաջացրել ռեալիթի շոուներից մեկում իր մասնակցությամբ:

The Daily Mail-ը հայտնում է, որ բժշկի մոտ կոնսուլտացիայի ժամանակ պարզվել է, որ տղամարդն ընդմանեը մեկ ամորձի ունի: 

Այս փաստը շփոթեցրել է բժշկին հատկապես այն բանից հետո, երբ Այոն խոստովանել է, որ գաղափար չունի՝ արդյոք տվյալ արատը բնածին է, թե ոչ:  Բժշկի հարցուփորձից հետո Այոն հայտնել է, որ պետք է զանգի մորը՝ այդ հարցը պարզելու համար: Սակայն ի զարմանս բոլորի՝ մայրը նույնպես չի կարողացել  հստակ պատասխան տալ:

Բժիշկը փորձել է բացատրել,  որ  եթե նրա ամորձին իջած չի եղել ամորձապարկ, հավանականություն կա, որ այն կարող է չարորակի վերածվել: Սակայն անգամ դրանից հետո ոչ Այոն, ոչ նրա մայրը չեն կարողացել հիշել՝ արդյոք նա մեկ ամորձիով է ծնվել, թե այն վիրահատական ճանապարհով է հեռացվել:

Այժմ Այոն պետք է լրացուցիչ հետազոտություններ անցնի, որպեսզի վերջապես իմանա, թե ուր է անհետացել նրա երկրորդ ամորձին: Տղամարդն անձամբ չի մտահոգվում այդ հարցով:

«Անկողնում այդ փաստը նշանակություն չունի: Ուղղակի ապրիր եւ եղիր այնպիսին, ինչպիսին կաս», - ասել է Այոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել