• Latest news

Ամուսնուց բաժանվելուց հետո կինը մեկ ցենտներ նիհարել է

26 փետրվարի, 2019  09:29

Մեծ Բրիտանիայից 37-ամյա Քելլի Քինսելան 108 կգ նիհարել է ամուսնուց բաժանվելուց եւ վնասակար սովորություններից հրաժարվելուց հետո:

Քելլին տարրական դպրոց հաճախելու տարիներից տառապում էր ավելորդ քաշով: Նա 24 տարեկանում պատրաստվում էր Սթիվի հետ հարսանիքին եւ որոշել է իր կազմվածքը կարգավորել հատուկ սննդակարգի շնորհիվ: Այդ ժամանակ սնվելու մեջ կատարված փոփոխությունները թույլ են տվել 177 կգ քաշ ունեցող աղջկան ավելի քան 1,5 անգամ նիհարել:

Որոշ ժամանակ անց նա հրաժարվել է ուժասպառ անող սննդակարգից, անցել է առողջ սննդակարգի եւ զբաղվել սպորտով: Ավելի ուշ Քելլին ենթարկվել է լեղապարկի վիրահատության եւ 44 կգ գիրացել է ստերոիդներ ընդունելուց հետո: Նա շուտով վերադարձել է նախկին կենսակերպին եւ արագ գիրացել է եւս 63 կգ-ով:

«Ամուսինս չինական ուտելիքի առաքիչ էր եւ ամեն երեկո տուն էր վերադառնում վնասակար սնունդի փաթեթներով: Մենք այդ ամենն ուտում էինք, իսկ դրանից հետո ձեռքի հետ անգամ չիփս էինք ուտում,- հիշում է կինը: - Ինձ համար ծանր էր, քանի որ ամուսինս այն մարդկանցից էր, որոնք ուտում ու չեն գիրանում»:

2017 թվականի հուլիսին նրա հոր՝ 68-ամյա Բերնիի մոտ, որը նույնպես ավելորդ քաշով էր տառապում, քաղցկեղ են ախտորոշել: Չնայած հաջողությամբ առողջանալուն, Քելլին կրկին սկսել է լրջորեն մտածել իր արտաքինի եւ առողջական վիճակի մասին:

«Ես ու ամուսինս համատեղ ապրում էիք 18 տարի: Բայց ես գիտակցում էի, որ դժբախտ եմ»,- հավելել է նա:

15 ամիս առաջ Քելլին ամուսնուց բաժանվել է եւ սննդակարգի հետեւել: Այս ընթացքում նա հասցրել է նիհարել 108 կգ եւ կարիերա սկսել առցանց ծանոթությունների ոլորտում: Բրիտանուհին խոստովանում է, որ դադարել է անվերահսկելի սնվել եւ հիմա փող է հավաքում վիրահատության համար, որը կօգնի ազատվել կախված մաշկից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել