• Latest news

Ո՞ր դեպքերում կարող է կարմիր մսի նկատմամբ ալերգիա զարգանալ

28 փետրվարի, 2019  20:28

Տիզի խայթոցից հետո կարմիր մսի նկատմամբ ալերգիայի զարգացման հավանականությունը շատ ավելի է, քան նախկինում կարծում էին: Կարոլինայի համալսարանից մասնագետները պնդում են, որ նախկինում տարածված էր այն կարծիքը, թե մարդու մոտ կարմիր մսի նկատմամբ ալերգիան զարգանում է, եթե տիզը խայթելուց կարճ ժամանակ առաջ «սնվել» է կենդանու արյամբ:

Տիզը «կառչում» է կենդանու ալֆա-gal շաքարային մոլեկուլին, որը մարդու մոտ մեծ զգայունություն է առաջացնում շաքարի եւ հազվագյուտ ալերգիայի զարգացման նկատմամբ, քանի որ կարմիր մսի մեջ ալֆա-gal կա:

Հիմա պարզվել է, որ ամենեւին պարտադիր չէ տիզը խայթի կենդանուն, որպեսզի մարդը տուժի: Վերջին հետազոտության շրջանակում գիտնականները վերցրել են մարդկային արյունը եւ ավելացրել ալֆա-gal-ի հանդեպ ալերգիայով եւ ալերգիա չունեցող դոնորների պլազմա: Այնուհետեւ ավելացրել են նաեւ տիզերի մի քանի տեսակների թուքը, որոնցից մի քանիսը սնվել էին ալֆա-gal պարունակող արյամբ:

Պարզվել է, որ ամենաուժեղ ռեակցիան առաջացրել է Amblyomma americanum տիզի թուքը (40 անգան ավելի ուժեղ, քան սովորաբար): Ի դեպ, ռեակցիա է դիտվել նաեւ Սեւաոտ տիզի թքով նմուշում: Ընդհանուր առմամբ, ռեակցիան դիտվել է երկու դեպքում էլ՝ անկախ այն հանգամանքից, թե տիզը որքան ժամանակ առաջ է սնվել ալֆա-gal-ով արյամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել