• Latest news

6 տարի վիրահատության սպասող տղամարդը զրկվել է աշխատանքից եւ սիրեցյալից

1 մարտի, 2019  15:43

Շոտլանդացի 40-ամյա Դոն Ռայթը ուղիղ վեց տարի սպասում էր պարանոցի շրջանում ուռուցքի հեռացման վիրահատության, եւ այդ պատճառով զրկվեց աշխատանքից ու սիրեցյալ կնոջից։

Դոնը ծնվել է գեմանգիոմայով (անոթների բնածին բարորակ ուռուցք) պարանոցի վրա։ Երբ լրացավ նրա 21 տարին, նա որոշեց ազատվել գեմանգիոմայից լազերի օգնությամբ, բայց բժիշկները միայն ուռուցքի մի մասը հեռացրին։

2012 թվականին Դոնը նկատեց, որ գեմանգիոման սկսել է մեծանալ։ Երբ հիվանդանոց գնաց, բուժող բժիշկը նրան ուղարկեց պլաստիկ վիրաբույժի մոտ, սակայն նրան ընդունեցին միայն 2015-ին։

«Ամեն անգամ, երբ բժշկի մոտ էի գնում, նա բացատրում էր, որ տեղի է ունեցել խառնաշփոթ վիրահատության ֆինանսավորման հետ կապված»,- հիշում է Դոնը։

Գեմանգիոմայի պատճառով Դոնը դարձավ ճնշված եւ ընկճված։ Նրա խոսքով՝ ուռուցքը տհաճ հոտ էր արձակում եւ կեղտոտում բարձը։

«Ես զրկվեցի սիրած աղջկանից եւ աշխատանքից գրեթե միաժամանակ,- պատմում է Դոնը։- Մինչ այդ մենք գնում էինք ակումբներ ու ռեստորաններ շաբաթը մի քանի անգամ։ Բայց ես դադարեցի մարդկանց մեջ դուրս գալ... Կարծում եմ՝ դա նրան ձանձրացրեց»։

2016 թվականին Դոնի արյունատար անոթների սեղմման միջամտություն կատարեցին՝ փոքրացնելու համար արյան կորուստը։ Բայց վիրահատություն այդպես էլ չարեցին, եւ 2017-ի նոյեմբերին սեղմման երկրորդ սեանս իրականացրին՝ արնահոսությունը կանխելու համար։

2018 թվականի սեպտեմբերին Դոնը նամակ ստացավ հիվանդանոցից, որում աշխատակիցները ներողություն էին խնդրում բուժումն ուշացնելու համար եւ խոստանում էին շուտով վիրահատություն նշանակել։ Բայց այդ շուտովն այդպես էլ չեկավ. բժիշկները չկապվեցին Դոնի հետ, եւ նա նախկինի պես բուժօգնության կարիք ուներ։

Շոտլանդիայի իշխանությունները, ինչպես տեղեկացնում են արեւմտյան լրատվամիջոցները, երաշխավորեցին պացիենտին նախնական զննման տրամադրում հիվանդանոցում երեք ամսվա ընթացքում։ Բժշկի նշանակած բուժումը նույնպես պետք է ցուցաբերվեր հաջորդ երեք ամիսներին։

Հիվանդանոցի ներկայացուցիչները, որտեղ հետազոտվել է Դոնը, հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը եւ խոստացել են ուղղակի կապվել պացիենտի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է