• Latest news

Ինչպես պահպանել երիտասարդությունը 50-ից հետո. 51-ամյա կինը պատմել է իր գեղեցկության գաղտնիքների մասին

6 մարտի, 2019  10:41

Էլի Չափմանին փողոցում տեսնողը երբեք չի մտածի, թե նա 51 տարեկան է։ Էլին աշխատում է ընդունարանում եւ ապրում է ամուսնու՝ Հարիի հետ։ Նրանց որդին՝ Անդրեասը, 30 տարեկան է։ The Daily Mail պարբերականի հետ զրույցում Էլին պատմել է իր գեղեցկության գաղտնիքների մասին։

Կրկնակի նախաճաշ

Էլին ամեն օր երկու նախաճաշ է ուտում՝ առավոտյան 7-ին ուտում է չորահաց մեղրով եւ գնում աշխատանքի, իսկ 9.30-ին ուտում է հունական յոգուրտ, հատապտուղներ, ընկույզ եւ մեղր։ Լանչին սովորաբար ուտում է աղցան կամ ապուր, իսկ ընդհանուր առմամբ ջանում է հետեւել միջերկրածովյան կերակրացանկին։

Մաշկի խնամքը

Շատ մարդիկ Էլիին հարցնում են, թե արդյոք բոտոքս է արել։ «Ոչ, չեմ արել»,- պնդում է Էլին։

Նրա խոսքով՝ նա պարզապես օգտագործում է որակյալ կոսմետիկա, այդ թվում շիճուկ դեմքի համար, որը հարուստ է հակաօքսիդանտներով եւ С, Е վիտամիններով։ Մաշկի խնամքի լավ միջոցները թանկ արժեն, բայց դա, Էլիի կարծիքով, միանգամայն արդարացված ծախս է։

Սպորտ

48 տարեկանում Էլիի մոտ դաշտանադադար սկսվեց։ Նրա էներգիան պակասեց, տառապում էր հուզումներից, գրգռվածությունից եւ քնի հետ կապված խնդիրներից։ Այս խնդիրները հեշտ հաղթահարելու համար բժիշկը նրան խորհուրդ տվեց զբաղվել սպորտով։ Այդ ժամանակ էլ Էլին սկսեց մարզադահլիճ հաճախել։ Շնորհիվ պարապմունքների՝ նա նիհարեց 6,5 կիլոգրամ, իսկ տրամադրությունն ու ինքնազգացողությունը նկատելիորեն լավացան։ Բացի այդ, մարզադահլիճում նա նոր ընկերներ գտավ։

Մազերը

Մազերի խնամքի համար Էլին օգտագործում է կերատինով դիմակներ։ Նրա խոսքով՝ նա միշտ երկար մազեր է ունեցել, եւ եթե դրանք լավ տեսք են ունենում, դա դրականորեն է ազդում նրա ինքնազգացողության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել